Հայ-ղազախական առևտուրը 2021-ին աճել է ավելի քան 30 տոկոսով. Ղազախստանի դեսպան

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Չնայած արտաքին գործոնների բացասական ազդեցությանը՝ ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների միջև դինամիկ աճ է արձանագրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ղազախստանի դեսպանի խոսքով՝ փոխշահավետ որոշումները համապատասխանում են ԵԱՏՄ-ի ոգուն, որն իր գոյության կարճ ժամանակահատվածում փոխադարձ առևտրի զգալի աճ է ցույց տվել մասնակից պետությունների միջև:

Նախորդ տարի ԵԱՏՄ մարմիններում նախագահած պետության դեսպանը գոհունակությամբ արձանագրում է ապրանքաշրջանառության աճի դինամիկան միության շրջանակներում 2021 թ. արդյունքներով:

«Չնայած արտաքին գործոններին և կարանտինային սահմանափակումներին՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ղազախական առևտրի ծավալը աճել է 28 տոկոսով՝ հասնելով 26,1 մլրդ դոլարի ցուցանիշին: Ընդ որում, Ղազախստան-Հայաստան երկկողմ առևտրաշրջանառությունը նշված շրջանում աճել է ավելի քան 30 տոկոսով», – հայտնեց Ղազախստանի դեսպանը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հիշեցնում է դեսպանը, մարտի 16-ին հանդես էր եկել ուղերձով, որը կրում էր «Նոր Ղազախստան. նորացման և արդիականացման ճանապարհը» խորագիրը: Երկիրը թևակոխում է զարգացման նոր շրջափուլ, որում Ղազախստանի ղեկավարը մեծ կարևորություն է տալիս արտաքին գործոններին և աշխարհաքաղաքական իրավիճակին: Ըստ Տոկաևի՝ ընթացիկ միջազգային իրադրությունը իր լարվածությամբ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև տնտեսական ու քաղաքական կոշտ դիմակայությամբ և ամբողջ աշխարհի համար անկանխատեսելի հետևանքներով աննախադեպ է, և այդ պատճառով Ղազախստանի կառավարությանն առընթեր ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ստեղծված իրավիճակին օպերատիվ կերպով արձագանքելու համար:

Այս համատեքստում ինչպես Ղազախստանի, այնպես էլ Ռուսաստանի դեսպանները ընդգծում են եվրասիական փոխգործակցության և ի հայտ եկած նոր ծանր մարտահրավերները ԵԱՏՄ երկրների կողմից միասնական ջանքերով հաղթահարելու անհրաժեշտությունը:

«Հանձնառությունը կառուցողական երկխոսության պահպանմանը ամուր հիմք է Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկարաժամկետ համագործակցության համար՝ նոր գլոբալ մարտահրավերների պայմաններում», – հավելեց դեսպան Բոլատ Իմանբաևը: