Ուկրաինան 2022թ․ առաջին եռամսյակում Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է գնել, քան մեկ տարի առաջ․ Rueters

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում Թուրքիայից գրեթե 30 անգամ ավելի շատ պաշտպանական զենք է ստացել, քան մեկ տարի առաջ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների համագումարի տվյալները։

Այսպիսով, այս ընթացքում Թուրքիան Ուկրաինա է արտահանել 59,1 մլն դոլարի պաշտպանական արտադրանք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1,9 մլն դոլարի դիմաց։ Միևնույն ժամանակ, արդյունաբերության համագումարը չի բացահայտել վաճառված սպառազինության տեսակները:

Նշվում է, որ վերջին տարիներին Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից գնել է ավելի քան 20 Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք և հունվարի վերջին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։
Արդյունաբերության ասոցիացիայի տվյալներով՝ Անկարայի ընդհանուր պաշտպանական արտահանումն առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, աճել է 48,6%-ով։

Թուրքիան 2021 թվականին արտահանել է 3,224 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք՝ 41,5 տոկոսով ավելի, քան 2020 թվականին։

Տաթև Ֆռանգյան