Հռոմի պապը համբուրել է Ուկրաինայի դրոշը և դատապարտել «Բուչայի ջարդը»

Լուրեր

22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «Բուչայի կոտորածը» և համբուրել ուկրաինական դրոշը, որն ուղարկվել է քաղաքից, որտեղ մոտ տարածությունից կրակված, կապկպված մարմինները լցված են եղել փողոցներում այն բանից հետո, երբ ռուսական զորքերը նահանջել են, գրում է Reuters-ը:

Կիևի մերձակայքում գտնվող Բուչայում տեղի ունեցած սպանությունները համաշխարհային բողոքի և Արևմուտքից Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցների խոստումների պատճառ են դարձել։

«Ուկրաինայի պատերազմից վերջին լուրերը, թեթևացում և հույս բերելու փոխարեն, բերեցին նոր դաժանություններ, ինչպիսին է Բուչայի կոտորածը։ Դադարեցրե՛ք այս պատերազմը, թող զենքերը լռեն, վերջ տվեք մահ ու ավերածություն սերմանել»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ամենշաբաթյա ընդունելության ժամանակ՝ դատապարտելով դաժանությունը խաղաղ բնակիչների, անպաշտպան կանանց ու երեխաների հանդեպ։

Հիշեցնենք՝ Կրեմլն ասում է, որ պնդումները, թե ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել՝ մահապատժի ենթարկելով խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ Բուչայում, «հրեշավոր կեղծիք» են, որոնց նպատակն է նսեմացնել ռուսական բանակին:

Ֆրանցիսկոսն հայտարարել է, որ երեքշաբթի Բուչայից իրեն բերվել է դրոշ, որի վրա գրություններ և խորհրդանիշներ են եղել: