Պատերազմի վճռորոշ փուլն է․ Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ն կփորձի գրավել Դոնբասի ամբողջ շրջանը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՆԱՏՕ-ն սպասում է, որ Ռուսաստանը շատ կենտրոնացած հարձակում է գործելու Ուկրաինայի արևելքի վրա՝ նպատակ ունենալով գրավել Դոնբասի ամբողջ շրջանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է CNN-ը։

«Այժմ մենք տեսնում ենք զորքերի զգալի տեղաշարժ Կիևից՝ վերախմբավորվելու, վերազինվելու և մատակարարելու նպատակով, և կենտրոնացում դեպի արևելք: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կանխատեսում ենք Ռուսաստանի հետագա ճնշում Ուկրաինայի արևելքում և հարավում, որը կփորձի գրավել ողջ Դոնբասը և ցամաքային կամուրջ ստեղծել դեպի օկուպացված Ղրիմ»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ սա պատերազմի վճռորոշ փուլն է։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարը միանալու է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների բրյուսելյան գագաթնաժողովին, որի ընթացքում դաշնակիցները քննարկելու են Կիևին օգնելու հետագա հնարավորությունները։

«Մեր դաշնակիցները վճռական են՝ տրամադրել Ուկրաինային հետագա աջակցություն, ներառյալ՝ հակատանկային զենքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ սարքավորումներ»,- ասել է Ստոլտենբերգը։

Էմմա Չոբանյան