Բաքուն փորձում է հայկական Շուշիի և հունգարական Վեսպրեմի միջև մշակութային համագործակցություն հաստատել

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ Շուշին հայկականությունից զրկելու պետական քաղաքականությունը։ Մասնավորապես, այժմ էլ Ադրբեջանի իշխանությունները փորձում են մշակույթի ոլորտում համագործակցություն հաստատել հայկական Շուշի և հունգարական Վեսպրեմ քաղաքների միջև։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։

Նշվում է, որ հարցը քննարկվել է փետրվարի սկզբին Բաքվում կայացած միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում։

«Կողմերը պայմանավորվել են մշակութային համագործակցության կազմակերպման համար առաջարկներ պատրաստել Շուշիի և Վեսպրեմի միջև, որը Հունգարիայի հնագույն քաղաքներից է»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Նրա խոսքով՝ Բաքվի և Բուդապեշտի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդել հարաբերությունները մշակութային դիվանագիտության և միմյանց մշակույթի փոխադարձ առաջմղման, այդ թվում՝ միջոցառումների փոխանակման ոլորտում։

Բացի այդ, Ադրբեջանն ու Հունգարիան նախատեսում են զբոսաշրջության ոլորտում  համագործակցության զարգացման մի շարք միջոցներ ձեռնարկել։

Հավելենք, որ օրերս էլ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը՝ TURKSOY-ը, հայկական Շուշի քաղաքը հռչակել է «2023թ․ Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Էմմա Չոբանյան