Ռուսաստանի բյուջեն 2022թ․ մարտին 302 միլիարդ ռուբլով պակաս եկամուտ է ստացել նավթի և գազի վաճառքից

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ռուսաստանի բյուջեն 2022 թվականի մարտին 302 միլիարդ ռուբլով պակաս եկամուտ է ստացել նավթի և գազի վաճառքից։ Forbes-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։ Ըստ այդմ՝ սա նավթից և գազից փաստացի ստացված եկամուտների ընդհանուր շեղման գումարն է նավթագազային եկամուտների ամսական ակնկալվող ծավալից։

«Նման շեղումը պայմանավորված է գազի արտահանման կանխատեսված ծավալների շեղում, ինչպես նաև նավթային հումքի ակցիզի գնաճով, այդ թվում՝ հարկատուների առանձին տարրերի կառուցվածքի փոփոխության հետ կապված»,- նշել են գերատեսչությունից։

Միաժամանակ, ապրիլին Ֆինանսների նախարարությունն ակնկալում է ստանալ 798,4 մլրդ ռուբլի լրացուցիչ եկամուտներ նավթից ու գազից։ Գերատեսչությունն այս կանխատեսումը բացատրում է «բազային մակարդակից նավթի փաստացի գնի գերազանցմամբ»։

Նախարարությունը նաև նշել է, որ այդ միջոցների հաշվին արտարժույթի և ոսկու գնում չի իրականացվի 2022 թվականի համար «բյուջետային կանոնների որոշ դրույթների կասեցման պատճառով՝ կապված դաշնային բյուջեի նավթի և գազի լրացուցիչ եկամուտների օգտագործման հետ»:

Տաթև Ֆռանգյան