ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 7,1 մլն ներքին տեղահանված կա

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՄԱԿ-ը հայտնում է, որ ավելի քան 7,1 միլիոն մարդ Ուկրաինայում ներքին տեղահանված է դարձել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով։ Նրանք լքել են իրենց տները, բայց մնացել են երկրում, փոխանցում է France 24-ը։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված ցուցանիշը գերազանցում է մարտի 16-ին ՄՄԿ-ի առաջին ուսումնասիրության ժամանակ գնահատված 6,48 միլիոն ներքին տեղահանված անձանց թիվը։

«Մարդիկ շարունակում են լքել իրենց տները պատերազմի պատճառով, իսկ հումանիտար կարիքները տեղում շարունակում են աճել»,- ասել է ՄՄԿ գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոն:

Նշվում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր 4,2 մլն ուկրաինացի էլ լքել է երկիրը, իսկ 2,9 մարդ դիտարկում է իր տունը լքելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է մարդկանց իրենց տներում մնալու պատճառներին, 16 տոկոսն ասել է, որ իրենց համար անվտանգ չէ հեռանալը. 6 տոկոսն ասել է, որ չի ցանկանում թողնել ընտանիքի անդամներին, 3 տոկոսն ասել է, որ չգիտի ուր գնալ, իսկ 1 տոկոսը նշել է, որ չի կարող հեռանալ առողջական խնդիրների պատճառով: Այս հարցումն օգտագործվում է ՄՄԿ-ի կողմից՝ ներքին տեղաշարժի և շարժունակության վերաբերյալ խնդիրները հավաքագրելու և Ուկրաինայում մարդասիրական կարիքները գնահատելու համար:

Էմմա Չոբանյան