Բուչայի արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ մարդկանց մարմինները շաբաթներ շարունակ ընկած են եղել փողոցներում՝ չնայած ՌԴ-ի պնդումներին․ NYT

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայի Բուչայում բնակիչների դիերը փողոցներում են եղել, ենթադրաբար, դեռևս մարտի կեսերին, այսինքն՝ մինչ քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումը։ Նման եզրակացության են եկել ամերիկյան The New York Times պարբերականի լրագրողները՝ վերլուծելով այդ ժամանակահատվածում քաղաքի արբանյակային լուսանկարներն ու տեսանյութերը։

The New York Times-ի վերլուծած տեսանյութերից մեկը նկարահանվել է տեղական խորհրդի անդամի կողմից ապրիլի 2-ին։ Դրանում երևում են բազմաթիվ դիակներ, որոնք ընկած են Յաբլոնսկայա փողոցում։ Միևնույն ժամանակ, Maxar Technologies-ի կողմից NYT-ին տրամադրված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այդ մարմիններից առնվազն 11-ը փողոցում է մարտի 11-ից՝ այն օրվանից, երբ ռուսական կողմը, իր իսկ տվյալներով, գրավել է քաղաքը։

Դիակների փողոցում հայտնվելու ամսաթիվը պարզելու համար լրագրողները համեմատել են տարբեր օրերին փողոցների պատկերները։ Արդյունքում նրանք պարզել են, որ Յաբլոնսկայա փողոցում «մարդու մարմնի չափսերով մի շարք մուգ առարկաներ» հայտնվել են մարտի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, ապրիլի 2-ի նկարները հաստատում են, որ նրանք պառկած են եղել նույն դիրքով, որով հայտնաբերել է քաղաք մտած ուկրաինական բանակը, նշում է NYT-ն։

Վերլուծելով Յաբլոնսկայա փողոցի երեք դի պատկերող տեսանյութն ու արբանյակային կադրերը՝ լրագրողները եկել են եզրակացության, որ այդ դիերը փողոցում հայտնվել են մարտի 20-ին և 21-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ դեռ քաղաքում գտնվում էին ռուս զինվորականները։