ԱՄՆ-ը և Թուրքիան համագործակցության ռազմավարական մեխանիզմ են գործարկել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ԱՄՆ-ը և Թուրքիան երկու երկրների համագործակցության ռազմավարական մեխանիզմ են գործարկում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությունից։

Մասնավորապես, նշվում է, որ հավատարիմ մնալով նախագահներ Բայդենի և Էրդողանի կողմից 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորություններին՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան ապրիլի 4-ին Անկարայում գործարկել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմը:

«Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը և ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալն իրենց պատվիրակությունների հետ միասին հանդիպել են Անկարայում՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները, այդ թվում՝ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, հակաահաբեկչությունը և ընդհանուր տարածաշրջանային ու համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները: Նրանք վերահաստատել են իրենց համատեղ հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները ողջունել է պատերազմին վերջ տալու համար բանակցային դիվանագիտական լուծմանը նպաստելու՝ Թուրքիայի ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ն այցելելու է Անկարա՝ ռազմավարական մեխանիզմի շրջանակում տնտեսական ու առևտրային համագործակցության նպատակներն առաջ տանելու համար։

«ԱՄՆ-ը և Թուրքիան անհամբերությամբ սպասում են Ռազմավարական մեխանիզմի շրջանակում նախարարների մակարդակով հանդիպմանն ավելի ուշ 2022թ․»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան