ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում Ջո Բայդենին՝ ընդլայնել Ուկրաինա ուղարկվող սպառազինության շրջանակը

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական խումբը, որի կազմում երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ կան, նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հորդորում է ընդլայնել Ուկրաինային մատակարարվող ռազմական օգնությունը՝ օգնելու երկրին ավելի շատ զենքերով պաշտպանվել ՌԴ-ից։ Այս մասին ասվում է նամակում, որը հայտնվել է CNN-ի տրամադրության տակ։

Դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Էնդի Քիմն ու Ջեյսոն Քրոուն գլխավորում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի նախաձեռնությունը, որով կոչ է արվում ԱՄՆ-ին տրամադրել ավելի շատ սպառազինություն, այդ թվում՝ հեռահար «երկիր-օդ» հրթիռներ, կործանիչներ և հականավային հրթիռներ: Օրենսդիրներն ասում են, որ իրենց խնդրանքը հիմնված է ուկրաինացի պաշտոնյաների ցանկությունների ցանկի վրա։

Օրենսդիրների դիմումը ներառում է նաև Stinger հակաօդային և Javelin հակատանկային հրթիռների մատակարարումների ավելացում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ունեն ավելի մեծ հեռահարություն, որպեսզի Ուկրաինան «ավելի լավ խափանի ռուսական մատակարարման գծերը և հակազդի ռուսական պաշարմանը»:

Բայդենի վարչակազմն իր հերթին ասում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային աջակցում են պատմական տեմպերով՝ ուղարկելով հարյուր միլիոնավոր դոլարների սպառազինություն պատերազմի մեկնարկից ի վեր։

Օրենսդիրները պնդում են, որ անհրաժեշտ են կործանիչներ։ Ըստ նրանց՝ Ուկրաինան ունի բավականին պատրաստված օդաչուներ, սական անհրաժեշտ են լրացուցիչ ինքնաթիռներ։

 

Էմմա Չոբանյան