Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են «լուրջ խաղացողներ», երբ հարցը վերաբերում է անվտանգության երաշխիքներին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ուկրաինան լուրջ խաղացողների կարիք ունի, երբ հարցը վերաբերում է անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է CNN-ը։

Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Կիևը դեռ չի ստացել «այն երկրների կոնկրետ ցուցակը, որոնք պատրաստ են 100%-ով պաշտպանել իրենց»:

Նա նշել է, որ Ուկրաինան ներկայում անվտանգության երաշխիքների հարցը քննարկում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի հետ։

«Մենք լուրջ խաղացողների կարիք ունենք, որոնք պատրաստ են գնալ մինչև վերջ։ Մենք կարիք ունենք երկրների շրջանակի, որ 24 ժամվա ընթացքում մեզ ցանկացած զենք կտրամադրեն»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ դրանք պետք է լինեն պետություններ, որոնք «իրական ազդեցություն կունենան պատժամիջոցների քաղաքականության վրա», և որոնք պատրաստ լինեն մոբիլիզացվել, «հենց որ Կիևը որևէ սպառնալիք լսի Ռուսաստանի Դաշնությունից»։

Էմմա Չոբանյան