Գերմանիայի նախագահը բացառել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Պուտինի պաշտոնավարման օրոք

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է։

«Պուտինյան Ռուսաստանի հետ համագործակցությունն այլևս հնարավոր չէ, ինչպես դա եղել է նախորդ տարիներին»,- DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Շտայնմայերը՝ ՌԴ նախագահին անվանելով «բունկերային պատերազմ հրահրող»։

«Համոզված եմ, որ ստատուս-քվոյին նախորդած իրավիճակին հետադարձ չի լինի Պուտինի Ռուսաստանում»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Գերմանիայի նախագահը նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում Արևմուտքը ձախողվել է բազմաթիվ կետերում։ Մասնավորապես, այն չի կարողացել ինտեգրել Ռուսաստանը եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ, նշել է նա։

«Սրանք այն դառը արդյունքներն են, որոնց մենք բախվում ենք»,- խոստովանել է գերմանացի քաղաքական գործիչը, որը 2014 թվականից լինելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ մեծ ջանքեր է գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարգավորելու համար։

Նախօրեին Շտայնմայերն առաջին անգամ խոստովանել է սեփական սխալներն ու սխալ պատկերացումները Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ։

««Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցում իմ նվիրվածությունն ակնհայտ սխալ էր։ Մենք կառչել էինք կամուրջներից, որոնց Ռուսաստանն այլևս չէր հավատում, ինչի մասին մեզ զգուշացնում էին մեր գործընկերները»,- ասել է նա:

Ըստ Գերմանիայի նախագահի՝ իր սխալն այն էր, որ ինքը չէր պատկերացնում, որ Վլադիմիր Պուտինը «կայսերական խելագարության» պատճառով կգնա իր երկրի տնտեսական, քաղաքական և բարոյական ամբողջական քայքայման։

Գերմանիայում դաշնային նախագահին վերջին օրերին քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին, որ նա չի բարձրաձայնել սեփական սխալ հաշվարկների մասին, հատկապես՝ արտգործնախարարի պաշտոնում։ Շտայնմայերն առաջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրել է 1999-2005 թվականներին՝ Գերհարդ Շրյոդերի կառավարությունում և եղել է նրա մտերիմներից մեկը։ Այնուհետև նա Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարել է Անգելա Մերկելի երրորդ կաբինետում՝ 2013-2017 թվականներին: Շտայնմայերը նաև 2015 թվականին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծելու համար կնքված «մինսկյան համաձայնագրերի» նախաձեռնողներից է։

Տաթև Ֆռանգյան