ԱՄՆ-ը կանխատեսում է, որ Ուկրաինայում պատերազմի նոր փուլը կարող է ձգձգվել մի քանի ամիս և ավելի

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանը վերանայում է իր ռազմական նպատակները և պատրաստվում պատերազմի նոր փուլին, որը կարող է տևել մի քանի ամիս կամ ավելի երկար: Այս մասին ապրիլի 4-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը վերախմբավորում է իր ուժերը, որպեսզի կենտրոնացնի հարձակողական գործողությունները Դոնբասում և Ուկրաինայի հարավում։

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Ռուսաստանը կձգտի շրջափակել և ճնշել ուկրաինական ուժերին Արևելյան Ուկրաինայում։ Ռուսական ուժերն արդեն Կիևից դուրս են գալիս դեպի Բելառուս, քանի որ Ռուսաստանը, հավանաբար, պատրաստվում է տասնյակ հազարավոր գումարտակային մարտավարական խմբեր տեղակայել առաջնագծում՝ Ուկրաինայի արևելքում»,- նշել է Սալիվանը։

ԱՄՆ-ը կանխատեսում է, որ Ռուսաստանը կկենտրոնանա Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում ավելի լայն սահմաններ գրավելու փորձերի ուղղությամբ՝ նախկին ռազմական ձախողումները «քողարկելու» համար։ Բացի այդ, սպասվում է, որ Մոսկվան «կընդլայնի իր ուժային նախագծերը» Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից դուրս։

«Հարավում մենք ակնկալում ենք, որ ռուս զինվորականները կանեն հնարավոր ամեն ինչ՝ փորձելու պահել Խերսոն քաղաքը, ապահովելով դեպի Ղրիմ ջրի հոսքի վերահսկողությունը և փորձելով շրջափակել Նիկոլաևը, որպեսզի ուկրաինական ուժերը չկարողանան հետ գրավել Խերսոնը: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ճնշում գործադրել Խարկովի վրա»,- ասել է Սալիվանը։

Նա հավելել է, որ արևելքում Ռուսաստանի վերսկսած ցամաքային հարձակման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն օդային և հրթիռային հարվածները Ուկրաինայի մնացյալ տարածքների վրա։

«Ռուսաստանի նպատակն է, ի վերջո, հնարավորինս թուլացնել Ուկրաինան։ Այս հակամարտության հաջորդ փուլը կարող է ձգձգվել: Մենք չպետք է պատրանքներ ունենանք, որ Ռուսաստանը կկարգավորի իր մարտավարությունը, որը ներառել է և, հավանաբար, կներառի անիմաստ լկտի հարձակումներ քաղաքացիական օբյեկտների վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում «ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին»: Ի պատասխան՝ Արևմուտքը նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։

Տաթև Ֆռանգյան