Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառմանը «Ես իմ անուշ Հայաստանի»-ն հոտնկայս ասմունքել է ամբողջ դահլիճը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացել է Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Երեկոյի ընթացքում անվանի դերասանների (Մխիթար Ավետիսյան, Արթուր Ութմազյան, Սամսոն Ստեփանյան, Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան) ընթերցմամբ հնչել են Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Ցուցադրվել է բանաստեղծին ու նրա ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հատվածներ հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից: Երաժշտական կատարումներով հանդես են եկել տենոր Տիգրան Մելքոնյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը։

Նշենք, որ հոբելյանական երեկոյի մեկնարկից առաջ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի մարման արարողությունը։

Մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցն իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

«Չնայած բոլոր փորձություններին՝ Չարենցը մնաց իր հայրենիքի պաշտպանության ազատամարտիկը, իր գրչով պայքարեց հանուն արդարության ու հայրենասիրության: Չարենցի թողած գրական ժառանգությունը, խորապես ազգային լինելով, նաև համամարդկային արժեք է»,- ասել է ԲՏԱ նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը՝ հավելելով՝ նամականիշը գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը հատում է ժամանակի և տարածության սահմանները, դառնում մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ սա յուրօրինակ ձևաչափ է՝ անդրադառնալու հռչակավոր մարդկանց ու իրադարձություններին՝ ևս մեկ անգամ հանրային կարևորություն տալով նրանց:

«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է. ամփոփում է հայության և՛ հոռետեսությունը, և՛ հայրենասիրական վերելքները, և՛ բառ ու բանը՝ բառիս ամենաբարձր իմաստով: Կարծում եմ՝ ինչ էլ անելու լինենք, մենք դեռ Չարենցին մեր պարտքը տալու առիթներ ունենալու ենք»,- ընդգծել է փոխնախարարը:

Հավելենք, որ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոն ավարտվել է «մերօրյա աղոթք»-ով՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ, որը հոտնկայս ասմունքել է ամբողջ դահլիճը: