Սառը պատերազմին հետևած դարաշրջանն ավարտված է․ Բլինքեն

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «գիծ է քաշել» միջազգային հարաբերությունների ջերմացման տակ, որը հաջորդել է Բեռլինի պատի և Խորհրդային Միության փլուզմանը՝ ասելով, որ «այդ դարաշրջանն ավարտվել է», գրում է VOA-ն։

«Մենք կրկին հայտնվել ենք պատմության հորձանուտում»,- ասել է Բլինքենը ԱՄՆ Պետքարտուղարության շենքում գերատեսչության 61-րդ ղեկավար Ջեյմս Բեյքերի կիսանդրու տեղադրման հանդիսավոր արարողության ժամանակ:

Բեյքերը Պետքարտուղարությունը ղեկավարել է 1989-1992 թվականներին: Նա վերակառուցման ժամանակաշրջանում սերտ անձնական հարաբերություններ էր պահպանում ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի հետ, համարվում է սպառազինությունների վերահսկման բազմաթիվ համաձայնագրերի ճարտարապետը, որոնք կնքվել են այդ ժամանակաշրջանում: Սակայն, ինչպես նշել է Բլինքենը, համագործակցության այդ դարաշրջանն անցյալում է մնացել։

«Ավելի վստահ Չինաստանը մարտահրավեր է նետում կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, որը երկար ժամանակ հիմք է հանդիսացել ամերիկացիների և ամբողջ աշխարհի մարդկանց անվտանգության ու բարգավաճման համար: Այն դարաշրջանը, որը նշանավորեց Սառը պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակահատվածը, ավարտվել է»,- պնդում է Բլինքենը:

Ամերիկացի պաշտոնյան ձեռնպահ է մնացել բնութագրել ներկա ժամանակաշրջանը, որը, նրա կարծիքով, փոխարինել է Խորհրդային Միության փլուզմանը հետևած ջերմացմանը: Նա, սակայն, ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։

«Ռուսաստանը ներխուժել է հարևան երկիր։ Վերադարձել է երկրի ներսում գրեթե տոտալիտար ռեպրեսիաներին։ Այն նույնիսկ սպառնում է միջուկային զենք կիրառել»,- ասել է Բլինքենը:

Տաթև Ֆռանգյան