«Կարեն Կարապետյանը խամաճիկ է, սրա հետևում կանգնած է Սամվել Կարապետյանը, ժողովուրդը պետք է իմանա, թե ով է իր դեմ դուրս եկել՝ հանուն իր կապիտալի»․ Հայկ Մարտիրոսյան

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Չնայած Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, սակայն Հանրապետականը, կարծես, չի պատրաստվում իշխանությունը զիջել, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում իրադարձությունների հետագա ընթացքը. քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանին հարց ուղղեց Factor.am-ը:

«Սա ապշեցուցիչ, սարսափելի սցենար է: Այն, ինչ տեղի է ունենում, ուղղակի անհավանականության ոլորտից է, և որևէ մեկը ընդհանրապես չէր կարող կարծել, որ այսպես կկայանա: Կարեն Կարապետյանը ընդհանրապես խամաճիկ է, գործիքի դեր է կատարում և դուրս է եկել իր ժողովրդի դեմ: Սրա հետևում, վստահաբար, կանգնած է Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր գրուպի», և ժողովուրդը պետք է իմանա, թե ով է իր դեմ դուրս եկել՝ հանուն իր կապիտալի, իր օլիգարխիկ գումարների: Մարդիկ, ովքեր կեղծ բարերարներ էին ներկայանում: Եվ ժողովուրդը պետք է հասկանա, որ այսօր վճռական օր է, մարդիկ պետք է դուրս գան փողոց՝ խաղաղ բողոքով իշխանությունը վերցնելու: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, այն հիմա ուզուրպացվել է»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հիմա բոլորը պարտավոր են լինել փողոցում ու անվերապահ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին:

Հարցին՝ իսկ բացառում  եք, որ իշխանությունները կարող են ուժ կիրառել, քաղաքագետը պատասխանեց. «Իշխանությունները շատ թույլ են, որ ուժ կիրառեն: Բացառում եմ, որ Կարեն Կարապետյանը կունենա այն տղամարդկությունը և քաջությունը, որ իր վրա արյուն վերցնի, որովհետև վախկոտ դավաճանական գիծ է վարում, և խամաճիկ է, որին տեղադրել են ՀՀԿ-ին փրկելու համար»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: