Բուչայում զանգվածային սպանությունները կներառվեն Եվրոպայի վայրագությունների ցանկում. ԵՄ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Եվրամիությունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինական մի շարք քաղաքներում կատարված վայրագությունները»: Այս մասին ասվում է ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի՝ Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ապացույցները ցույց են տալիս դաժան պատերազմի իրական դեմքը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ։ Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը կներառվեն եվրոպական հողի վրա կատարված ոճրագործությունների ցանկում»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ Խորհուրդը կարծում է, որ Ռուսաստանի իշխանություններն են «պատասխանատու այն վայրագությունների համար, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նրանք վերահսկում էին տարածքը»։ ԵՄ-ն հավելել է, որ ռազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների համար պատասխանատուները, ինչպես նաև պետական պաշտոնյաներն ու զինվորական ղեկավարները «պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Հայտարարության հեղինակները նաև նշել են, որ աջակցում են ռազմական հանցագործությունների հետաքննությանը, որը վարում է Միջազգային քրեական դատարանի դատախազը։ ԵՄ-ն նաև աջակցում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու հարցում։