Գերմանիայում քրեական գործ են հարուցել շուրջ 90 անգամ կորոնավիրուսի դեմ պատվաստված տղամարդու դեմ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի 60-ամյա բնակիչը Սաքսոնիայի դաշնային նահանգի տարբեր պատվաստումների կենտրոններում, ըստ երևույթին, ստացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ շուրջ 90 պատվաստում 2021 թվականի ամռանից ի վեր: Dpa գործակալությունը, վկայակոչելով քրեական ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ վերջինս մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու և պատվաստումների ապօրինի վկայականներ տալու մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ տղամարդն ուշադրություն է գրավել Դրեզդենի պատվաստումների կենտրոններից մեկում։ Գերմանական Կարմիր խաչի աշխատակիցները պատվաստման այլ կենտրոններին ծանուցել են անսովոր այցելուի մասին և խնդրել ոստիկանություն զանգահարել, եթե տղամարդը պատվաստման համար դիմի իրենց։ 2022 թվականի մարտի սկզբին Էյլենբուրգի պատվաստումների կենտրոնի աշխատակիցները ճանաչել են նրան։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը գրանցվում էր՝ օգտագործելով իր իսկական անունն ու հասցեն: Սաքսոնական պատվաստումների կենտրոնների հիվանդների տվյալների բազայի հիման վրա նա ստացել է ընդհանուր առմամբ 87 ներարկում, ընդ որում՝ տարբեր պատվաստանյութերով։

60-ամյա տղամարդու տանը ոստիկանները հայտնաբերել են բազմաթիվ դատարկ պատվաստումների անձնագրեր։ Ենթադրաբար, տղամարդն ամեն անգամ փոխել է դրանց շապիկները՝ նշելով այնտեղ տարբեր մարդկանց անուն-ազգանուն։ Այսպիսով, պատվաստանյութի համարը միշտ եղել է իրական։

Տաթև Ֆռանգյան