Սերբիայի նախագահ Վուչիչը հաղթում է ընտրություններում

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայում ապրիլի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների ավելի քան 82 տոկոսը մշակելուց հետո հաղթում է նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (ՍՊԿ) գլխավորած «Միասին ամեն ինչ կարող ենք» կոալիցիան՝ հավաքելով ձայների 44,4 տոկոսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Արդեն պարզ է, որ Վուչիչը կպահպանի նաև նախագահի պաշտոնը։ Խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ՝ նա, նախնական տվյալներով, ստանում է ձայների մոտ 60 տոկոսը։ Նրա մերձավոր մրցակից Զդրավկո Պոնոշը հավաքել է ձայների մոտ 17 տոկոսը։ Նշվում է, որ Վուչիչը կդառնա Սերբիայի առաջին նախագահը, որը հաղթում է երկրորդ ժամկետով։

Սերբիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները կայացել են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին։ Նախագահ Վուչիչը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է «խաղաղություն» և «կայունություն»։ Նախկինում այնպիսի կարևոր թեմաները, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը և կոռուպցիան, պատերազմի պատճառով հետին պլան են մղվել:

Ալեքսանդր Վուչիչի գլխավոր մրցակիցը Սերբիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Զդրավկո Պոնոսն է, որին աջակցում է եվրոպամետ ընդդիմությունը։ Փորձագետները, սակայն, կարծում են, որ նա չի կարողանա հաղթել Վուչիչին, որն ամրապնդել է իր իշխանությունը 2017 թվականին նախագահ ընտրվելուց հետո։ Վուչիչն արդյունավետորեն վերահսկում է Սերբիայի ԶԼՄ-ները և պետական հաստատությունները։

Տաթև Ֆռանգյան