Ցանկացած պատերազմ չարիք է, և արվեստը միջոց է՝ պայքարելու դրա դեմ․ «Գարուն ա․․․» ֆիլմը ներկայացվեց ԱՄՆ-ում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ում։

«Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Ալեքսանդր Խաչատրյանը։ Հեղինակավոր Directors Guild of America (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա) դահլիճում տեղի ունեցավ կինոնկարի ամերիկյան պրեմիերան։ Իրադարձությանը մասնակցեց ֆիլմի ստեղծագործական կազմը, ինչպես նաև դերասանները։ Պրեմիերային հրավիրված էին ամերիկացի և հայ հայտնի պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ և արվեստի գործիչներ, ովքեր անցան կարմիր գորգով։ Ֆիլմի պրեմիերայից առաջ ստեղծագործական կազմը բեմում հանդես եկավ ողջույնի խոսքով։

«Ուղիղ վեց տարի առաջ հենց այս օրը մեր հայրենիքում տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը։ Այստեղ նստած յուրաքանչյուր հայ մեծ ապրումներ կունենա այս ֆիլմի ընթացքում, որովհետև ֆիլմը նվիրված է հենց այդ պատերազմին։ Վերջին 30 տարվա ընթացքում մեր երկրում մի քանի պատերազմ է տեղի ունեցել, և չկա մի հայ, որը ինչ-որ կերպ այդ պատերազմներից որևէ մեկի հետ առնչություն չունենա։ Հուսով եմ, որ ֆիլմը ընթեռնելի կլինի նաև ոչ հայազգիների համար։ Հատկանշական է, որ ֆիլմը ևս անցել է պատերազմների ճանապարհով»,- իր ելույթի խոսքում ասաց ռեժիսոր Ռոման Մուշեղյանը՝ պատմելով, թե որքան դժվարությունների միջով են անցել ֆիլմը նկարելիս։ Ռեժիսորը նշեց՝ ցանկացած պատերազմ չարիք է, և արվեստը միջոց է՝ պայքարելու դրա դեմ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ֆիլմի անձնակազմին և ստեղծագործական կազմին, բոլոր նրանց, ովքեր դիտել կամ կդիտեն կինոնկարը։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Խաչատրյանը տեղեկացրեց ներկաներին, որ կինոնկարի գաղափարն արդեն վեց տարվա պատմություն ունի, և չի ցանկանում նշել, թե ինչ դժվարությունների, խոչընդոտների միջով են անցել մինչև պրեմիերան։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ֆիլմի կայացման գործում։

Ֆիլմի պրոդյուսեր Դիանա Ավետիսյանն էլ ընդգծեց՝ ֆիլմը սկսելիս չէին պատկերացնում, որ նման դժվարությունների միջով են անցնելու։ Նա հատուկ ընդգծեց, որ հպարտ է նախագծի մաս կազմելու համար։

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց ֆիլմի պրեմիերան։

«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։

Նշենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։

Այնուհետև, ֆիլմը կհայտնվի ամերիկյան կինովարձույթում։ Ապրիլի 8-ից սկսած ֆիլմը կներկայացվի Լոս Անջելեսի Laemmle կինոթատրոնների ցանցում»,- ասված է հաղորդագրությունում։