Պետդեպի խոսնակն ակնարկել է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին․ CNN

Լուրեր

18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
Բոլորը

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ակնարկել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ «շատ շուտով»  լրացուցիչ գործողությունների մասին՝ պատասխանելով Բուչայում տեղի ունեցած վերջին վայրագություններին ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ G7-ին ավելի մեծ պատժամիջոցների վերաբերյալ խնդրանքին, գրում է CNN-ը։

«Երբ խոսքը վերաբերում է մեր պատժամիջոցներին, մենք միշտ ասել ենք, որ կշարունակենք ճնշում գործադրել նախագահ Պուտինի, Կրեմլի, նրա շրջապատի բոլոր մարդկանց վրա, այդ թվում՝ օլիգարխների և մերձավորների վրա, քանի դեռ նրանք ուժեղացնում են պատերազմն Ուկրաինայի դեմ։ Դա կանենք այնքան ժամանակ, մինչև Կրեմլը չթուլացնի լարվածությունը և այս տեսակի վայրագությունները չվերջանան: Այսպիսով, ես կասկածում եմ, որ դուք շատ շուտով կտեսնեք լրացուցիչ ճնշումներ», – ասել է Փրայսը MSNBC կիրակի օրը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ բոլոր նրանք, ովքեր կատարել են այդ վայրագությունները, և բոլոր նրանք, ովքեր պատվիրել են այդ վայրագությունները, պատասխանատվության կենթարկվեն:

«Դա մեր առաքելությունն է»,- ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը ռուսական զորքերից ազատագրել են Կիևի մարզի Բուչա քաղաքը: Այս մասին հայտնել էր քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը։

Ազատագրումից հետո Reuters-ի տեսախցիկը սարսափելի կադրեր է արձանագրել՝ փողոցներում տասնյակ դիակներ, փլատակներ, ավերածություն։ Այդ լուսանկարները չենք հրապարակել՝ դաժան տեսարանների պատճառով։