«Ես ցնցված եմ Կիևի Բուչա շրջանում ռուսական բանակի կողմից իրականացված վայրագությունների ցնցող կադրերից։
ԵՄ-ն օգնում է Ուկրաինային և ոչ կառավարական կազմակերպություններին՝ անհրաժեշտ ապացույցներ հավաքել միջազգային դատարաններին ներկայացնելու համար։ ԵՄ հետագա պատժամիջոցներն ու աջակցությունն արդեն ճանապարհին են։ Փա՛ռք Ուկրաինային»,- գրել է Շառլ Միշելը։