Պակիստանի նախագահը ցրել է խորհրդարանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին վարչապետ Իմրան Խանի առաջարկով կիրակի օրը ցրել է Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը)։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման պետական նախարար Ֆարրուհ Հաբիբը:

«Վարչապետը շարունակելու է իր պարտականությունները կատարել Սահմանադրության 224-րդ հոդվածին համապատասխան։ Նախարարների կաբինետը լուծարվել է»,- գրել է նախարարը Twitter-ում։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու փորձ ՝ մեղադրելով Խանին, որը իշխանության է եկել 2018 թվականին, երկրում տնտեսական իրավիճակը բարելավելու անկարողության, ինչպես նաև կոռուպցիայի մեջ: Երկրի խորհրդարանի ստորին պալատում կայացած նիստի ժամանակ փոխխոսնակ Քասիմ Սուրին հայտարարել է, որ նման քվեարկության անցկացումը հակասում է երկրի Սահմանադրությանը, ուստի չի կարող անցկացվել: Դրանից հետո նա ընդմիջում է հայտարարել խորհրդարանի աշխատանքում ։

Մինչդեռ ընդդիմությունը հայտարարել է, որ հրաժարվում է լքել խորհրդարանը և նստացույց է կազմակերպում։

Անցյալ շաբաթ Պակիստանի իշխող կուսակցությունը՝ «Թեհրիք-է-Ինսաֆ»-ը, կորցրել է կոալիցիոն հիմնական գործընկեր «Մութահիդ Քաումի» շարժման աջակցությունը՝ փաստացի կորցնելով իր մեծամասնությունը խորհրդարանում: Պակիստանի վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ էր ընդամենը 172 ձայն։ Մութահիդ Քաումիի շարժման գալով՝ ընդդիմությունը խորհրդարանում 177 ձայն ուներ իշխող կուսակցության 164 ձայնի դիմաց: