Գրկում ես երեխայիդ ու ներքև վազում, աղետալի իրավիճակ. ինչ է պատմում Խարկովից Երևան եկած ուկրաինահայը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Խարկովից՝ Լվով, հետո Վարշավա, այնտեղից էլ՝ Հայաստան։ 10 տարի առաջ Ուկրաինայի Խարկով քաղաքում հաստատված Համլետ Հովհաննիսյանն օրերս Երևան է վերադարձել, բայց ժամանակավոր։ Ընտանիքը դեռ շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած Խարկովում։ Համլետ Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացիություն ունի, այլապես թույլ չէին տա հատել Ուկրաինայի սահմանը։

«Գործի բերումով պետք է դեռ այնտեղ մնանք, սակայն չգիտեմ` ինչ ընթացք ու ավարտ կունենա այս ամենը»,- Factor  TV-ի հետ զրույցում ասում է Համլետ Հովհաննիսյանը:

Այն, որ փետրվարի 24-ից սկսված ռազմական գործողությունները կվերածվեին լայնամասշտաբ պատերազմի, չէին էլ պատկերացնում. «Առավոտյան արդեն սկսվել էին ռմբակոծությունները, բայց հենց Խարկովում չլսեցինք, զանգահարեցինք գյուղերում բնակվող մեր հարազատներին, և նրանք ասացին, որ արդեն արկեր են ընկնում»:

Արագ ինքնակազմակերպվել ու նկուղ են իջել, հնարավորինս հարմարավետ անկյուններ ստեղծել, որպեսզի կարողանան նաև գիշերել։ Իսկ եթե տանն էին մնում, քնել չէին կարողանում, որ շչակների ձայնը լսելուն պես թաքստոց իջնեին։

«Հավաքեցինք սնունդ,  ինչքան որ հնարավոր էր, քանի որ խանութներում արդեն բավականին շատ հերթեր էին գոյանում և անհրաժեշտ պարենը վերջանում էր: Հաց խնդիր կար, մարդիկ ժամերով հերթում սպասում էին, որ գոնե կես հաց ստանան օրվա համար: Երբ արդեն արկերի պայթյունները լսվում էին, վախ կար, բայց երեխային գրկում ու վազում ես ներքև: Երեխան չէր պատկերացնում` ինչ է կատարվում»,- պատմում է Համլետ Հովհաննիսյանը:

Փոքր երեխաների հետ նկուղում մնալը գրեթե անհնար էր, այդ պատճառով 10 օր շարունակ այնտեղ մնալուց հետո տեղափոխվել են համեմատաբար անվտանգ վայր՝ դարձյալ Խարկովում։

Ասում է՝ Խարկովի իրենց թաղամասը հրետակոծության չի ենթարկվել, այնինչ հարևան թաղամասերում բավականին շատ փլուզված շենքեր կան, քանի որ թիրախը հենց բնակելի շենքերն են եղել։

«Խարկովում բավականին շատ բնակելի շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ են վնասվել»,- ասում է Հովհաննիսյանը:

Նա Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնականն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս օգնում են հայ համայնքին՝ ինչով կարողանում են։ Հայաստանի կառավարությունը հայերին տարհանելու հարցում փոքր-ինչ դանդաղել է, բայց այլ հարցերում, վստահեցնում է, անհրաժեշտ օգնություն տրամադրել են։

Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցին ու Մշակույթի կենտրոնը որպես ապաստարան են ծառայել՝ պատսպարելով հայ ընտանիքների։ Խարկովը մինչ պատերազմը շուրջ 1,4 միլիոն բնակիչ ուներ, իսկ հայ համայնքը մոտ 20 հազար էր։ Թե նրանցից քանիսն է լքել Ուկրաինան, դեռևս հայտնի չէ։ Հիմա էլ կան հայ ընտանիքներ, որոնք ուզում են դուրս գալ Ուկրաինայից, սակայն հնարավոր չէ, քանի որ այդ բնակավայրերը շրջափակման մեջ են։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան