Հղի ժամանակ բռնության ենթարկված կնոջ երեխան հոդախախտումով է ծնվել

Լուրեր

15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ընտանեկան բռնության գործերով մեկի դատավարությունը․ որի ընթացքում հարցաքննվեց տուժող Ա․Մ․-ն։ 25-ամյա կինը դատարանում պատմեց, որ համատեղ կյանքի ընթացքում նախկին ամուսնու կողմից ֆիզիկական բռնություններ եղել են, սակայն «ոչ շատ հաճախ», իսկ 2020 թվականի հունիսին տեղի ունեցած դեպքի օրը կինը որոշել է դիմել ոստիկանություն և ամուսնալուծվել։

Այդ օրը երեկոյան ամուսինը ցանկացել է մանկահասակ երեխային տանել իր հետ խնջույքի, մայրն առարկել է՝ նշելով, որ փոքրիկի քնելու ժամն է։ «Էդ օրը շատ ագրեսիվ եկավ տուն, երեխային ուզեցի տանել ննջասենյակ, որ չտեսնի մեր վեճը, բայց դռան դեմը պարանոցիցս բռնեց, մի քանի վայրկյան պահեց, փորձում էր խեղդել»,- պատմեց երիտասարդ մայրը։ Նրա խոսքով՝ նախկին ամուսինը իրեն հրել-գցել է հատակին, առարկաներ է նետել իր հղի կնոջ վրա, ճանկռել է ձեռքը։

Կինն ասել է, որ եթե չդադարեցնի բռնությունը, ինքը կզանգահարի հորը․ «Ասեց՝ վախեցող չկա, ում ուզում ես, զանգի։ Ես էլ զանգեցի պապայիս, ասեց՝ եթե կարիք կա, ոստիկանություն զանգենք, նաև ասաց, որ կգա իմ հետևից»,- պատմեց տուժողը։ Ըստ նրա ցուցմունքի՝ որոշ ժամանակ անց իրենց տուն են եկել ամուսնու հարազատները և հայրը, վերջինս իրեն է մեղադրել կատարվածում։ Իսկ ավելի ուշ ոստիկանության աշխատակիցներն են եկել և իրեն տարել բաժին։

Ոստիկանությունում հղի կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են բշկական կենտրոն, որտեղ ստուգել են և ասել որ, որ պտուղը չի տուժել։ «Բայց այդ ամենն իր հետևանքն է թողել, երեխան հոդախախտով է ծնվել»,- նշեց մայրը։ Իսկ երեխայի հայրըը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով («Ծեծը»), որի համար նախատեսված առավելագույն տուգանքը ընդամենը 100 հազար դրամ է։ Հոդվածով նախատեսված է նաև կալանք՝ առավելագույնը երկու ամսով, սակայն ընտանեկան բռնության գործերով այս հոդվածով մեղադրական դատավճռի դեպքում կալանք գրեթե երբեք չի կիրառվում։

Ամուսնալուծությունից հետո չորս և մեկ տարեկան դուստրերի խնամքը մայրն է ստանձնել, երեխաներին իր ազգանունն է տվել, ամբաստանյալը հայրությունը չի ճանաչել։ Կինը հայտարարեց, որ ամուսինը երկրորդ երեխային անգամ չի տեսել։ «Ես իմ երեխաներին մեծ սիրով կմեծացնեմ, իրենից ոչ մի նյութական պահանջ չունեմ, միայն ուզում եմ, որ ինքը պատասխան տա իր «հերոսությունների» համար»,- հայտարարեց տուժողը։

Մեղադրող Անդրանիկ Սահակյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը այլ դատական նիստի պետք է մասնակցի և խնդրեց դատական նիստը հետաձգել։ Դատավոր Արթուր Ադամյանը հայտարարեց, որ դատարանը գերծանրաբեռնված է աշխատում և հաջորդ նիստը կարող է նշանակել միայն հունիս ամսին։ Թեև տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը մտահոգություն հայտնեց, որ նիստերը ուշ նշանակելու պատճառով կարող է լրանալ մեղադրանքի հիմքում դրված հոդվածի վաղեմության ժամկետը, դատավորը նշեց, որ ավելի վաղ նիստ նշանակելու ազատ օր պարզապես չունի։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 6-ին՝ 14։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի

Թեմայի շուրջ կարդացեք Factor.am-ի մյուս հրապարակումները հետևյալ հղումներով՝

Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում․ բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց

«Ուզում էի շարունակել հարաբերությունները, ինքը չէր ուզում, որոշեցի պատժել»․ տղամարդն ընդունում է մեղքը

Կնոջ նկատմամբ մահափորձ իրականացրած ամուսինը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման