Բաքուն ռուսների պատկերացրած կառավարելիության շրջանակից դուրս եկավ․ ՌԴ-ն ի վիճակի չէ կրելու երաշխավորի բեռը․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, ապրիլի 6-ին Փաշինյան-Ալիև հանդիպումն է նախատեսվում՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Երկու ղեկավարների դեմ առ դեմ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, գոնե պաշտոնապես չի հայտարարվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին և այդ հանդիպմանը գնում է՝ այդ բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը համաձայնեցնելու։ Հաշվի առնելով Բաքվի շարունակվող սադրանքներն Արցախում՝ որքանո՞վ է իրատեսական դա՝ ըստ Ձեզ։

-Այստեղ խնդիր կա զսպելու Ադրբեջանին, և ինքնին այս հանդիպումը եվրոպական հարթակում զսպող գործոն է միջազգային հարաբերությունների ներկայիս իրավիճակում։ Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության ջանքերն ուղղված են ճիշտ ուղղությամբ։ Ալիևը չի կարող որոշ գործոններ ուղղակի շրջանցել և արհամարհել, նա ամենազոր չէ, և այո՛, պետք է այդ գործոնների զսպող համադրության վեկտորն ուղղել դեպի Ադրբեջան, և Բաքվին զսպել իր նկրտումների մեջ, ինչն էլ փորձ է արվում անել։ Որքանով կստացվի՝ կախված է մեր դիվանագիտության արդյունավետությունից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից՝ կապված դիրքավորման հետ այս իրավիճակում, որ իրադարձությունների այս շղթայում Հայաստանը կարողանա առավելագույնս արդյունավետ ձևով օգտագործել իր հնարավորությունները, որոնք, անկասկած, ունի։

-Մինչ մենք դիվանագիտությունից ենք խոսում, Ադրբեջանը շարունակում է մնալ ռազմական ուժի կողմնակից։ Վարչապետ Փաշինյանն էլ Կառավարության նիստում ասաց, որ նոր սադրանքների և հարձակումների է նախապատրաստվում Բաքուն։ Կգնա՞ է՛լ ավելի սրացման, ըստ Ձեզ՝ և՛ Արցախում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին։

-Կասկածից վեր է, որ Ադրբեջանի համար նախընտրելին կլինի մեկ հարվածով իր բոլոր հարցերը լուծելը։ Ադրբեջանը դա չի թաքցնում, և դա էլ ունի իր բացատրությունը․ հաշվի առնելով ուժերի այն հարաբերակցությունը, որը ձևավորվեց 2020 թվականի պատերազմի արդյունքում, Ադրբեջանին թույլ է տալիս նման պլաններ մտմտալ։ Այլ հարց է, որ ուժային գործողությունների պլանների գործարկումը քաղաքական գին է արժենալու։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը հիմա վստահ չէ, թե այդ գինն ինչպիսին է լինելու, ըստ այդմ՝ վստահ չէ, թե այդ գինն իրեն ձեռնտու կլինի՞, թե՞ ոչ։ Թե՞ կարող է այնպիսի գին լինել, որ Ադրբեջանը քաղաքական բանկրոտի վերածվի և գամվի անարգանքի սյունին, ինչը հաստատապես չի ուզում։ Այնտեղ հաշվել գիտեն, և նման քայլից հաստատապես ձեռնպահ կմնան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան