Ռուսական զորքերը գրավել են Իզյումը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ռուսական զորքերը վերահսկում են Խարկովի մարզի շրջկենտրոն Իզյում քաղաքը։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Իզյումի գրավման մասին հայտնել էր դեռևս մարտի 24-ին, սակայն հետո Իզյումի իշխանությունները հայտարարել էին, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են։

Լրատվականը նշում է, որ Իզյումի բնակչությունը կազմում է ընդամենը 50 հազար մարդ, սակայն քաղաքը երկաթուղային կարևոր հանգույց է։

Հիշեցնենք՝ մարտի 29-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր երկու երկրների պատվիրակությունների երրորդ դեմ առ դեմ հանդիպումը: Հանդիպումից հետո ուկրաինական կողմը հայտարարեց, որ ՌԴ-ին է փոխանցել իր գրավոր առաջարկությունները, ի պատասխան՝ ՌԴ-ն հայտարարեց Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռազմական գործողությունների ինտենսիվության կրճատման մասին։

Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարում է, որ ՌԴ-ն որոշ ուղղություններում հետ է քաշում իր զորքերը, սակայն դա ավելի շատ զորքերի վերաբաշխում է գնահատվում։ Այսօր էլ իր ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի կողմից իր զորքերի դուրսբերումը երկրի հյուսիսից և կենտրոնից ընդամենը ռազմական մարտավարություն է՝ հարավ-արևելքում նոր հզոր հարձակումների համար ուժեր հավաքելու նպատակով։

Տաթև Ֆռանգյան