Ուկրաինայում ռուսական կողմը հարձակումներ է իրականացրել հացահատիկի պահեստների վրա․ Reuters

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր երկրի արևելյան մասում մի շարք ցորենի պահեստներ են վնասվել։ Այս մասին վկայում են ԱՄՆ կառավարության լուսանկարները, որոնց ծանոթացել է Reuters գործակալությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ երկու լուսանկարներում երևում են երկար շինություններ արևելյան Ուկրաինայում, որոնք հունվարին վնասված չէին, իսկ մարտին՝ արդեն վնասված։

Ամերիկացի պաշտոնյան, մեկնաբանելով գաղտնազերծված պատկերները, ասել է, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի, որ ռուսական ուժերը բազմիցս վնասում են Ուկրաինայի արևելքում հացահատիկի պահեստարանները:

«Մարտի վերջի դրությամբ այդ հարձակումների հետևանքով վնասվել է հացահատիկի առնվազն վեց պահեստարան»,- ասել է պաշտոնյան։

Այս զարգացումը տեղի է ունենում այն իրավիճակի ֆոնին, որ ամբողջ աշխարհի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում սննդի մատակարարումներում պատերազմի հետևանքների հետ կապված, քանի որ Ուկրաինան 2020-21 թվականներին աշխարհում հացահատիկի չորրորդ խոշորագույն արտահանողն է։

«Ռուսաստանի կողմից հացահատիկի սիլոսների անխոհեմ վնասումը հստակ օրինակ է այն բանի, թե ինչպես է Պուտինի պատերազմն ուղղակիորեն ազդում Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա և սպառնում պարենային անվտանգությանն ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Նա հավելել է, որ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները կախված են ուկրաինական ցորենի արտահանումից և սննդամթերքի այդ պաշարների ու պահեստավորման օբյեկտների ոչնչացումը կարող է հանգեցնել դեֆիցիտի և բարձրացնել գներն այդ երկրների՝ առանց այն էլ խոցելի տնտեսություններում։

Էմմա Չոբանյան