Մեծ Բրիտանիան մտավախություն ունի, որ արևմտյան որոշ երկրներ Ուկրաինային կդրդեն զիջումների․ ԶԼՄ-ներ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ցանկանալով հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը, կարող են Ուկրաինային մղել Ռուսաստանի նկատմամբ շտապ ու անհարկի զիջումների։ Այս մասին գրում է բրիտանական Times-ը։

«Մեր մի շարք դաշնակիցներ շատ են ցանկանում, որ Վլադիմիր Զելենսկին գնա կարգավորման։ Իսկ մենք գտնում ենք, որ մինչ այդպիսի բանակցություններ սկսելը պետք է Ուկրաինան հասնի սկզբնական դիրքերի»,- լրատվամիջոցին ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Բորիս Ջոնսոնն անցյալ հանգստյան օրերին Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ «Պուտինը ստախոս է ու շանտաժիստ և կփորձի բանակցություններում ձգտել հյուծել ու ստիպել գնալ զիջումների»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այն, որ չեն հավատում ռուսներին ու տեսնում են, որ նրանք փորձում են օգտագործել բանակցությունները՝ ժամանակի ձգձգման և ուժերի վերախմբավորման համար, ասել են նաև ուկրաինական կառավարության անդամները, այդ թվում՝ նախագահ Զելենսկին։

Էմմա Չոբանյան