Ֆրանսիայի արտգործնախարարը ուկրաինա-ռուսական բանակցություններում առաջընթաց չի տեսնում

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դեռևս չեն հանգեցրել հակամարտության կարգավորման հարցում բեկման։ Այս մասին նախարարը հայտարարել է Le Figaro-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ տեսնում կոնկրետ նշաններ, որոնք ցույց կտան Ռուսաստանի դիրքորոշման իրական և տևական փոփոխություն։ Նույնիսկ եթե ռուսական զորքերի առաջխաղացումն ավելի դանդաղ է, քան ակնկալում էր Կրեմլը, այս պահին ես որևէ նկատելի նահանջ կամ զինադադար չեմ տեսնում»,- ասել է Լը Դրիանը։

Նա հավելել է, որ «Մարիուպոլում Ռուսաստանի կողմից մի քանի ժամ հայտարարված, այսպես կոչված, լռության ռեժիմն ակնհայտորեն բավարար չէր»։

«Պետք չէ խաբվել. Ստամբուլի բանակցությունները բեկումնային չեն եղել՝ համեմատած երեք շաբաթ շարունակվող բանակցությունների հետ։ Նույն հարցերը քննարկվել են, բայց իրականում էական առաջընթաց չկա»,- ասել է Լը Դրիանը։

Նա, միաժամանակ, կոչ է արել ուժեղացնել Ուկրաինային տրվող ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցությունը։

«Ռուսաստանը չպետք է հաղթելու հույս ունենա։ Մենք շատ պարզ նպատակ ունենք՝ չհրաժարվել ոչնչից և ակտիվացնել մեր ջանքերը՝ մինչև Ուկրաինայի ողջ տարածքում հրադադարի հաստատումը և իրական բանակցությունները»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Բացի այդ, Լը Դրիանը նաև կրկնել է Եվրոպայի՝ ռուսական ածխաջրածիններից հրաժարվելու կոչերը:

Տաթև Ֆռանգյան