Ռուսական ուժերը վերախմբավորվում են, առջևում մարտեր են․ Զելենսկի

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի կողմից իր զորքերի դուրսբերումը երկրի հյուսիսից և կենտրոնից ընդամենը ռազմական մարտավարություն է՝ հարավ-արևելքում նոր հզոր հարձակումների համար ուժեր հավաքելու նպատակով, գրում է Euronews-ը:

«Մենք գիտենք նրանց մտադրությունները։ Մենք գիտենք, որ նրանք հեռանում են այն տարածքներից, որտեղ մենք հարվածում ենք նրանց, որպեսզի կենտրոնանան այլ՝ շատ կարևոր վայրերի վրա, որտեղ մեզ համար կարող է դժվար լինել»,- ասել է Զելենսկին ժողովրդին ուղղված գիշերային տեսաուղերձում։

«Առջևում մարտեր են»,- հավելել է նա։

Ե՛վ Չեռնիգովը, և՛ Կիևը ենթարկվում են շարունակական օդային և հրթիռային հարվածների՝ չնայած այդ տարածքներում ակտիվությունը նվազեցնելու մասին Ռուսաստանի պնդումներին: Աճող ակնարկներ կան, որ Մոսկվան օգտագործում է Ուկրաինայում ապաէսկալացիայի մասին հայտարարությունները որպես վերախմբավորելու պատրվակ՝ իր ուժերը համալրելու և դրանք վերաբաշխելու համար, որպեսզի երկրի արևելյան հատվածում ուժեղացված հարձակումներ իրականացնի: Միլիոնավոր մարդկանց փախստական դարձրած ու հազարավոր կյանքեր խլած 5 շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հերթական փուլը նախատեսված է այսօր։

Տաթև Ֆռանգյան