Կորոնավիրուսի «ալֆա», «բետա» և «գամմա» շտամներն այժմ չափազանց հազվադեպ են հանդիպում․ ԱՀԿ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի «օմիկրոն» և «դելտա» շտամը ներառել է ներկայում շրջանառվողների և մտահոգություն առաջացողների ցուցակում, մինչդեռ «ալֆա», «բետա» և «գամմա» շտամները դասվել են նախկինում շրջանառվողների խմբում։ Այս մասին ՏԱՍՍ-ի լրագրողին հայտնել են ԱՀԿ գրասենյակից՝ պարզաբանելով, որ երկու խմբի բաժանումը պայմանավորված է նրանով, որ «ալֆա», «բետա» և «գամմա» շտամներն այժմ չափազանց հազվադեպ են հանդիպում։

«Վերջին 90 օրվա ընթացքում այս տարբերակների սեկվենավորման վերաբերյալ գրեթե ոչ մի հաղորդում չի եղել»,- ասել են ԱՀԿ գրաենյակից։

Այդ պատճառով էլ SARS-CoV-2-ի էվոլյուցիայի վերաբերյալ ԱՀԿ փորձագետները մարտի 7-ին կայացած հանդիպման ժամանակ VOC կատեգորիայի շտամները բաժանել են երկու խմբի: «Ներկայում շրջանառվող» խումբը ներառում է «օմիկրոն» և «դելտա» շտամները, իսկ «ալֆա», «բետա» և «գամմա» շտամները վերագրվում են «նախկինում շրջանառվող» խմբին:

Տաթև Ֆռանգյան