Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ են բացվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրված «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի ուղղությամբ արդեն իսկ գրանցվել է զգալի առաջընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

ASTC (Armenian Science & Technology Center) ծրագրի շրջանակներում 4 երկրներում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչական գրասենյակներ:

Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ` հուշագրեր ստորագրելու նպատակով:

Հանդիպումներ տեղի կունենան նաև TSD ընկերության հետ` հայկական հեռախոսների ու պլանշետների ներմուծման վերաբերյալ և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ`ապրանքատեսականու ներմուծմանն առնչվող պայմանագրեր ստորագրելու, համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու համար:

Նախարարության տեղեկացմամբ՝ մեկ ամսից ավելի է՝ TSD ընկերությունը ASTC ծրագիրը կազմակերպելու համար հավաքագրում է կամավորների` ապագա աշխատակիցների: Վերջիններս շաբաթական մի քանի անգամ մասնակցում են վերապատրաստման դասընթացների: Արդեն կազմավորված է երեսուն մասնագետներից բաղկացած երկու խումբ, որոնցից կընտրվեն համապատասխան մասնագետներ: Նրանք կաշխատեն Հայաստանում և արտերկրում:

ASTC ծրագիրը, որն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ, նախատեսվում է ներդնել ընդհանուր առմամբ 17 երկրում: