Ժամը 17:00-ի դրությամբ՝ Վեդիում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 50.75%-ը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ժամը 17:00-ի դրությամբ` Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 37015 անձից 18786-ը կամ 50.75%-ը։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը մինչ այդ ժամը գրանցվել է Շաղափ գյուղում՝ 66.83 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը 17:00-ի դրությամբ եղել է Տափերավան գյուղում. 1398 ընտրողից ընտրություններին մասնակցել է ընդամենը 570 քաղաքացի։

Հիշեցնենք՝ առավոտից Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները: Այս անգամ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Իշխող ուժը գլխավորում է Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ Հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է: Ընտրապայքարից հրաժարվել է դեկտեմբերի 5-ին 16,39% քվե ստացած «Հանրապետություն» կուսակցությունը: