Այսօր Ռուսաստանը չի կարող լինել ԼՂ հակամարտության կարգավորման և խաղաղության երաշխավոր. ամերիկացի վերլուծաբաններ

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է և շարունակական շահագրգռվածություն ունի ոչ միայն խաղաղության պահպանման, այլ նաեւ կողմերի միջև հակամարտության տևական կարգավորման հարցում։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասում է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյսմ Ուորլիկը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներում ԱՄՆ-ի հնարավոր դերակատարությանը:

Ըստ նախկին դիվանագետի՝ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, Վաշինգտոնը չպետք է անտեսի զարգացոմները ԼՂ-ի կամ մեկ այլ հակամարտության շուրջ: Մենք մեծ երկիր ենք և կարող ենք դիտարկել բազմաթիվ հակամարտություններ ամբողջ աշխարհում՝ համապատասխան արձագանքելով դրանց, պնդում է Ոորլիկը:

«Մենք նաև պետք է կոչ անենք ռուսական կողմին պատասխանատվություն դրսևորորել ԼՂ-ում թե՛ խաղաղության պահպանման, թե՛ հակամարտության կարգավորման իրենց պատասխանատվության հարցում»,- նշում է նա:

Դրա հետ մեկտեղ նախկին դեսպանի կարծիքով այսօրվա իրականության մեջ դժվար է պատկերացնել Ռուսաստանի հետ գործակցությունը Մինսկի խմբի ձևաչափում՝ հաշվի առնելով Կիևի դեմ Մոսկվայի ագրեսիան:

«Եթե Մինսկի խումբը չի կարող կատարել իր աշխատանքը, ապա միջազգային հանրությունը, հավանաբար, ԵԱՀԿ-ն, պետք է առաջ շարժվի և պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բազմաթիվ խնդիրներում»,- պնդում է Ուորլիկը:

Այս մոտեցումը կիսում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան , վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը, ում կարծիքով դժվար է հույս ունենալ, որ Մինսկի խմբի եռանախագահների գործող ձևաչափը լինի կենսունակ այսօրվա պայմաններում: Ես կողջունեի ԵՄ դերակատարության մեծացումն այս գործընթացում, շեշտում է Կազլյարիչը:

«Եթե բացակայում է Մինսկի խմբի գործընթացը, ապա հակամարտության կողմ չհանդիսացող մի ուժ, որը շահագրգռված կլինի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, պետք է առաջ քաշի նոր մի ձևաչափ կամ մեխանիզմ»,- ասում է Կազլյարիչը:

Վերլուծաբանները համակարծիք են, որ այսօր Ռուսաստանը չի կարող լինել այս հակամարտության կարգավորման և խաղաղության երաշխավոր:

«Ռուսաստանը միայնակ կամ ՌԴ-ը Մինսկի խմբի շրջանակում չի կարող հասնել լարվածության նվազեցմանը։ Այսօր Ուկրաինայում Մոսկվայի սարսափելի վարքագիծը հիշեցնում է բոլորին, որ ռուսական կողմը վստահելի չէ և անհնար է նրանց վրա հույս դնել խաղաղ կարգավորման հարցում»,- ասում Կազլյարիչը:

«Այն ինչին ականատես ենք այսօր Լեռնային Ղարաբաղում միջանկյալ զարգացում է, որը չի կարող տևական լինել: Կարծում եմ, որ ներկայիս ռազմական գործողությունները դրա վառ ցուցանիշն են։ Անհրաժեշծտ է համաձայնություն, որն ընդունելի կլինի կողմերի համար: Այն կարող է երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում, և դա տեղի չի ունենա միայն Ռուսաստանի միջոցով»,- նշում է Ուորլիկը:

Անդրադառնալով հայ-թուրքական վերջին շրջանի երկխոսությանը՝ վերլուծաբանները վստահություն են հայտնում, որ Հայաստանը զգալիորեն կշահի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից: Ըստ Ջեյմս Ուորլիկի՝ դա հնարավորություն կտա Երևանին նվազեցնել կախումը Մոսկվայից: Իր հերթին Ռիչարդ Կազլյարիչը դրական է գնահատում վերջին շրջանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը՝ շեշտելով, որ այս գործընթացը պետք է ընթանա երկկողմանի ձևաչափով՝ առանց երրորդ կողմի, մասնավորապես Մոսկվայի միջամտության: Նա հույս է հայտնում, որ Բաքուն ևս կշարունակի դրական վերաբերմունք դրսևորել այս երկխոսության հարցում, որն, ըստ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի, ևս բխում է Բաքվի շահերից, մասնավորապես ճանապարհային ենթակառուցվածքների վերաբացման համատեքստում: