ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատժամիջոցները դժվարացնում են արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան հնարավորություն ունի հայելային միջոցներ ձեռնարկել այն երկրների դիվանագետների դեմ, որտեղ նրանք անօրինական կերպով միջամտում են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրչևսկին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կա պատասխան միջոցների ինչ-որ հայելային տարբերակ, որոնք մենք կարող նք ընդունել, որպեսզի ամեն ինչ հիմնված լինի հավասարության վրա և նույն ազդեցությունն ունենա այն երկրների գործընկերների վրա, որոնք սահմանափակումներ են սահմանում մեր դեմ»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում։

Բիրչևսկին հավելել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները «չպետք է և չեն ենթարկվում» պատժամիջոցների, սակայն որոշ բանկեր այն երկրներում, որտեղ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը սահմանափակ է, դեռևս «միջամտում են Ռուսաստանի դիվանագետների աշխատանքին»։

«Մենք բացատրում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտոնապես պատժամիջոցների չեն ենթարկվում, բայց բանկերի որոշ պաշտոնյաներ կամ հենց բանկերը կարող են այլ կերպ մտածել, այնպես որ՝ այս կողմը ոչ միշտ է գործնականում աշխատում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան