Պատրաստ ենք Եվրոպայի առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով. Վահրամ Դումանյան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ կլինի Եվրոպայի առաջնության անցկացումը. «Ծանրամարտը Հայաստանում շատ սիրված և բավականին մեծ մասսայականություն վայելող մարզաձև է, ու մենք կարող ենք հպարտանալ այս մարզաձևում ունեցած հաջողություններով: Ուրախ կլինենք, եթե միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարի անցկացումը մեզ վստահի: Կարող եք հավատացած լինել՝ մենք պատրաստ ենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելուն»:
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին կարևորել է պետական աջակցությունն այդ գործընթացում և շեշտել՝ առանց այդ աջակցության, թերևս, հնարավոր չէ առաջադրված նպատակն իրագործել. «Տեսնում ենք՝ Հայաստանի կառավարությունն աջակցում է այս գաղափարի իրագործմանը, իսկ դա արդեն գործի կեսն է: Առաջին անգամ էինք Հայաստանում, ծանոթացանք ենթակառուցվածքներին, ու կարող եմ ասել՝ դրանք գոհացուցիչ են: Մայիսին համաժողով կունենանք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ ու այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք»:

Անտոնիո Կոնֆլիտին նաև նշել է, որ իրենք մշտապես պատրաստ են աջակցելու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային և հայկական սպորտին առհասարակ. «Տեսնում եմ՝ որքան եք կարևորում սպորտը ձեր երկրում, ու իսկապես ուրախ եմ դրա համար: Սպորտն առաջին հերթին առողջություն է և կարգապահություն ու մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում»:
Հիշեցնենք՝ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները երեկ այցելել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը:

Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

EWF-ի ներկայացուցիչներին երեկ ընդունել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հայտը բավարարվելու դեպքում մեր երկրի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: