Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան կարող է ստեղծել իր Սիլիկոնյան հովիտը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիան հասել է տեխնոլոգիական զարգացման այնպիսի մակարդակի, որ կարող է ստեղծել Սիլիկոնյան հովտի անալոգը, արձակել ամենաժամանակակից  հայրենական արտադրության արբանյակները։ 

«Մենք վճռական ենք արժանի տեղ գրավել զարգացման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տիեզերագնացության»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ 

Նա նշել է, որ որքան ուժեղ և զարգացած է երկիրը, այնքան քիչ են հնարավորությունները նրա հակառակորդների համար։ Ըստ Էրդողանի՝ նման պետությունները թույլ են ճգնաժամերի և աղետների առջև։ 

«Այսօր Թուրքիան ինքն է բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի ստեղծում՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում: Նրանք, որոնք ասում են, թե Թուրքիան չունի տեխնոլոգիական զարգացման ներուժ, վիրավորում են մեր երկրին, թուրք երիտասարդությանը»,- ասել է Էրդողանը։ 

Նա նաև անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին։ 

«Ուկրաինայի և ՌԴ-ի միջև ճգնաժամը կրկին հաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ամուր կանգնած չեք, չեք հենվում ներքին մարդկային կապիտալի վրա, ապա գտնվում ենք անդունդի եզրին։ Երկրին, որը չի արտադրում սեփական զենքը, հայրենական անօդաչուները, ցանկացած պահի կարող են փորձել ստրկացնել»,- հայտարարել է Էրդողանը։ 

Էմմա Չոբանյան