ՌԴ-ն արդե՛ն պարտված է․ խորտակված նավին ենք կպել, ուզում ենք՝ ՀՀ-ն էլ խորտակվի՞, ո՛չ բացարձակապես․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածում, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, նախորդ օրերին Երևանում երկու հավաք տեղի ունեցավ առաջինի մասնակիցները պատերազմի «Z» տառի խորհրդանիշերը ձեռքին՝ ողջունում էին Ուկրաինայի դեմ պատերազմը։ Դրանք ՀՀ-ն Միութենական պետություն կամ ՌԴ-ի կազմ մտցնելու կողմնակիցներն են։ Երկրորդ ցույց-երթի մասնակիցները, որի շարքերում հայեր, ռուսներ և ուկրաինացիներ էին, պահանջում էին ՌԴ իշխանություններից դադարեցնել պատերազմը, նաև Արցախի դրոշը ծածանվեց։ Իրականում ինչպիսի՞ն է հայկական հասարակության տեսակետը։ 

-Անշուշտ, չգիտեմ՝ որն է մեր մտածածը որպես հանրություն։ Պետք է լուրջ սոցհարցում անցկացնել՝ իմանալու համար, թե մեր հասարակությունն ինչպես է վերաբերվում և իրեն ինչ չափով է ընդհանրապես հետաքրքրում դա։ Իսկ այն, որ երկու հակադիր ուժեր դուրս են եկել և հակոտնյա բաներ են ասել, մեկը կողմ է եղել ՌԴ-ին, մյուսը՝ «Ո՛չ պատերազմին», դրանք իրենց ղեկավարներն ունեն։ Լուրջ վերաբերվել պետք չէ, ես կարծում եմ՝ մեզ շատ լրջորեն չէ, որ հետաքրքրում է։ Մեր ժողովուրդը, կարծում եմ, «Սարոյան եղբայրներ» ֆիլմի նման է վարվում, ասում է՝ «Մենք առաջ կտրող չենք, մենք մեր վարուցանքին ենք»։ Մեր ժողովուրդն ուղղակի ազատ հայրենիք է ուզում, իսկ արդյո՞ք այդ ազատ հայրենիքը կարելի է մեկ-երկու բևեռներով պայմանավորել։ Բացարձականապես՝ ոչ։ Ռուսաստանն արդեն իսկ պարտված է, «կիրիլիցայով» տառ չունի, իր ներսում արդեն պարտված է՝ լատինական «Z» տառն է վերցրել, թող իրենց տառը վերցնեն։ Չունե՛ն ոչինչ աշխարհին տալու։ Մենք էլ խորտակված նավին կպած ուզում ենք ինքնե՞րս էլ խորտակվել։ Բացարձակապես՝ ոչ։

-Երկընտրանք է դրվում մեր հանրության առաջ՝ «կա՛մ թուրքական վիլայեթի կվերածվենք, կա՛մ պիտի ՌԴ-ի կազմ մտենք» արհեստական հարցով։ Այս մարդիկ բացառում են անկախ և ինքնուրույն Հայաստանի գոյությունը և ելքեր չեն որոնում։ Դրա մասին՝ փոքր-ինչ ուշ։ Մենք 44-օրյա դաժան պատերազմ ենք անցել, և մեր խաղաղ բնակիչներն ու երեխաներն են զոհվել, ինչպես այսօր՝ Ուկրաինայում։ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դիսկուրսում փոփոխություն եղե՞լ է մեր մտածողության մեջ։

-Չեմ կարծում, թե ուկրաինական պատերազմը փոփոխություն մտցրած լինի մեր աշխարհընկալման մեջ, բայց մեր պատերազմը՝ 44-օրյան, այո՛, փոփոխություն առաջ բերեց։

-Իսկ մտածողության մեջ որևէ դրական փոփոխություն տեղի ունեցա՞վ։

-Այո՛, որովհետև այն հոխորտալից տրամաբանությունը՝ ինչպես Օտյանն էր ասում, իր տեղը մի քիչ զիջում է ավելի սթափ մտածողությանը։ Պատերազմն ընդհանրապես վատ բան է, բայց կարկուտն էլ է վատ բան՝ դրանից խուսափել հնարավոր չէ։ Մենք ամեն ինչ պետք է անենք պատերազմից խուսափելու համար, բայց երբ կա պատերազմ, չի կարելի փախչել դրանից, պետք է ընդամենը հաղթել պատերազմում։

-ՀՀ-ում բաձր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներ, մեծահարուստ գործարարներ, որ քաղաքական հայտ են ներկայացրել, հանրային ելույթներ են ունենում, ասելով՝ «Միութենական պետությունն է մեր ապագան», «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» և այլն։ Ուշադրություն դարձրեք՝ ինչպե՞ս են սպասարկում այս գաղափարը՝ ժողովրդին համոզելու համար պնդում են, որ «կա՛մ թուրքական վիլայեթ ենք դառնալու, կա՛մ ռուսական շրջան, ընտրե՛ք»։ Պարզ է, որ մարդիկ չեն ցանկանա թուրքական վիլայեթի մաս դառնալ, և ըստ իրենց հաշվարկների՝ մնում է մեզ ՌԴ-ի կազմ մտնելը։ Ինչո՞վ է սա վտանգավոր։

-Այդ վտանգն այսօր չէ, որ առաջացել է, շատ ավելի հին ժամանակներից է։ Ընդամենը մեր Առաջին հանրապետության առաջին վարչապետ, լուրջ մտավորական Հովհաննես Քաջազնունու մի բրոշյուրի վերնագիր ասեմ․ «Նամակ Z-ին, Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա»։ Այս դիլեման դրված է եղել մեր քաղաքական մտքի առջև՝ «Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա»։ Մենք պատմության ընկալման առողջ մոտեցում պիտի կարողանա՞նք որդեգրել, թե՝ ոչ։ Առողջը հետևյալն է՝ ինչ տարբերություն՝ օտարը ռո՞ւսն է, թե՞ թուրքը։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի՝ առողջ կառույցը հետևյալն է․ կա «ես»-ը, և կա «օտար»-ը։ Խորհրդային միության ժամանակ մի ամոթալի բան կար, մեր բուհերից մեկը կոչվում էր «Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ», հիմա, փառք Աստծո, կոչվում է Լեզվագիտության համալսարան, հիմա էլ մեր շատ բուհերում այդպես է՝ կա «Հայոց լեզվի ամբիոն», «Ռուսաց լեզվի ամբիոն», «Օտար լեզուների ամբիոն»։ Այսինքն՝ ռուսն օտար չէ՞։ Առողջ օրգանիզմը կարող է պատկերացնել միայն մեկ մայր, երբեք չի կարող երկու մայր ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան