ԵՄ-ն կավելացնի Ուկրաինային ֆինանսական աջակցությունն ու զենքի մատակարարումները

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԵՄ-ն մեծացնելու է Ուկրաինային ֆինանսական օգնությունն ու զենքի մատակարարումները։ Այս մասին Բրյուսելում հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Աննալենա Բաերբոքը, գրում է CNN-ը։

«Մենք ռազմական արտադրանքի գնման ֆինանսական միջոցները կավելացնենք՝ հասցնելով 1 միլիարդ եվրոյի, որպեսզի պարզ լինի՝ մենք լիակատար համերաշխությամբ կանգնած ենք Ուկրաինայի կողքին, հանդես ենք գալիս Ուկրաինայի քաղաքացիական բնակչության պաշտպանության օգտին»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Բեռլինը նաև կապահովի, որ գերմանական արտադրողների զենքի վաճառքն իրականացվի հնարավորինս արագ։

«Ուկրաինան լրացուցիչ սպառազինության կարիք ունի»,- ասել է նա՝ անվտանգության նկատառումներից ելնելով այլ մանրամասներ չներկայացնելով։

«Սա կյանքի և մահվան մասին է, մենք պատերազմի մեջ ենք, հետևաբար՝ անհրաժեշտ է բացարձակ զգուշություն՝ նշելու համար, թե որ զենքերը և որտեղ պետք է առաքվեն։ Մենք զգում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը շարունակում է սրացնել իր հռետորաբանությունը միջուկային զենքի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տարածքի հետ կապված»,- հավելել է նա:

Բաերբոքը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխի պատերազմի տարածումն այլ երկրներ։

Էմմա Չոբանյան