Իրանը ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի շուտափույթ համաձայնության հույս ունի

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Թեհրանը հույս ունի Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի նախագծի վերաբերյալ շուտափույթ համաձայնության հասնել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս բազմակողմ համագործակցության ծրագիրն իրանական նախաձեռնությունն է, որը ողջունել է նաև ռուսական կողմը, իրանական կողմը փաստաթղթի նախագիծը պաշտոնապես հանձնել է Ռուսաստանին։ Այս պահին ընթանում է ռուսական կողմի հետ միջգերատեսչական համաձայնեցումը։ Հուսով ենք, որ այդ աշխատանքները կավարտվեն հնարավորինս շուտ»,- նշել է դիվանագետը։

ՌԴ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ փաստաթուղթը Իրանի և Ռուսաստանի միջև բազմակողմ զարգացող հարաբերությունների համար աճող հիմք կապահովի։

Տաթև Ֆռանգյան