Ձիասպորտ. մեկնարկել է մրցաշրջան-2022-ը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Մարտի 18-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տրվել է մրցաշրջան-2022-ի մեկնարկը. անցկացվել է Հովիկ Հայրապետյանին նվիրված հուշամրցաշարը, որին շուրջ 15 հեծյալ է մասնակցել հայկական տարբեր ակումբներից:

Սիրողական խմբի մրցաշարում 4 հեծյալների պայքարում հաղթող է ճանաչվել Յանա Դանիելյանը: Պրոֆեսիոնալների խմբի D դասում բոլորից հաջող է հանդես եկել Լալա Տեր-Մինասյանը, իսկ C դասում հավասարը չի ունեցել Ալբերտ Սուքիասյանը:

Առաջնությանը ներկա են գտնվել և հաղթողներին պարգևատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

Հայրապետ Հայրապետյանի խոսքով՝ մրցաշրջանի սկզբում առաջնությունների մակարդակը փոքր-ինչ զիջում է. «Մրցաշրջանն ամեն տարի մեկնարկում ենք մարտի 18-ին՝ Հովիկ Հայրապետյանին նվիրված հուշամրցաշարը նրա ծննդյան օրն անցկացնելով: Մրցաշրջանը նոր է մեկնարկում. սկզբում մակարդակը միշտ զիջում է, բայց աստիճանաբար առաջնություններն ուժեղանում են»:

Ֆեդերացիայի նախագահի հավաստմամբ՝ ունենք ակումբներ, լավ հեծյալներ, բայց լավ կլիներ՝ նրանց թիվը տասնապատկվեր. «Թեև հասկանում ենք՝ թանկ ու բավականին վտանգավոր սպորտաձև է, այդուհանդերձ ուրախալի է այն հանգամանքը, որ ունենք նաև կին նժույգավարներ, ովքեր բավականին լավ արդյունքներ են գրանցում»:

Հայրապետ Հայրապետյանն ասում է՝ բավականին հագեցած տարի է սպասվում, նախատեսվում է մոտ 8-10 մրցաշար անցկացնել թե՛ ակումբների և թե՛ ֆեդերացիայի կողմից:

Ձիասպորտի Հայաստանի հավաքական թիմն էլ ապրիլի 22-ից 24-ը կմասնակցի Տաշքենդում կայանալիք՝ արգելքների հաղթահարման աշխարհի գավաթի խաղարկությանը:

Ի դեպ, վերջերս Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Քերի Աղաջանյան-Շոպֆը հաղթող է ճանաչվել Վելինգտոնի 3-աստղանի մրցաշարում՝ կարիերայի ընթացքում վաստակելով ամենաբարձր՝ 70.97 միավորը: Նժույգավարուհին նաև առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամենաբարձր կարգի՝ 5-աստղանի հատուկ մեծ մրցանակի խաղարկությանը՝ վաստակելով 69.08 միավոր: