«Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում»․ գիտաժողով՝ ՄՊԼՀ-ում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր բուհի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպության «Հայերենի և հայ մշակույթի կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հիբրիդ ձևաչափով կայացած հայագիտական գիտաժողովն առաջին անգամ էր անցկացվում Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում: Միջազգային կազմկոմիտեի կազմում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄՊԼ համալսարանի ռեկտոր Իրինա Կրաևվան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը և ՄՊԼ համալսարանի միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի տնօրեն Օ. Եգորովան:

Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թ. Զալինյանը, ՄՊԼ համալսարանի միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի տնօրեն Օ. Եգորովան, ՌԴ-ում ՀՀ դեսպանորդ Արսեն Առաքելյանը և Համահայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Համաժողովի բացմանը Թամարա Զալինյանը ներկաներին է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական խոսքը, ինչպես նաև ներկայացրել «Լեզուների դասավանդումը՝ արդի արտաքին քաղաքականության համատեքստում» զեկույցը: Գիտաժողովին ելույթ են ունեցել 20-ից ավելի զեկուցողներ Ռուսաստանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Իտալիայից, ինչպես նաև կենտրոնի թարգմանչական բաժնի ուսանողներ և ասպիրանտներ:

Թամարա Զալինյանը ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր է հանձնել կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմինե Մարտիրոսյանին, որը գործուղվել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից: Գիտաժողովի ընթացքում համալսարանի ղեկավարությունը քննարկել է հայագիտական գիտաժողովներն ամենամյա դարձնելու հնարավորությունը:

Նշենք, որ 2001 թվականին բացված կենտրոնը լուրջ դեր է կատարում Ռուսաստանի Դաշնությունում հայերենի դասավանդման և հայ մշակույթի հանրահռչակման գործում: Համալսարանի կողմից տրվող դիպլոմի հավելվածում նշվում է հայերենը՝ որպես ուսումնասիրած առարկա, իսկ մասնագիտական շփման պրակտիկում (ՄՇՊ) անցածներին տրվում է երկրորդ դիպլոմ, որում, որպես որակավորում, նշված է՝ «լրագրող՝ հայերենի իմացությամբ»: Կենտրոնին և գործող մասնագետին իրավունք է վերապահված ղեկավարելու մագիստրոսական և թեկնածուական թեզեր, ինչպես նաև իրականացնելու վերապատրաստումներ, որոնք շատ կարևոր են Ռուսաստանի Դաշնության պետական ուսումնական հաստատություններում հայերենի կարգավիճակն ամրագրելու տեսակետից: