Միրզոյանը խուսափեց ասել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Պարո՛ ն Միրզոյան, որ ասում եք կորելացիաներ մի փնտրեք, պետք է հիշեցնեմ, որ Թուրքիան պատերազմի ընթացքում չեզոք երկիր չէր։ Եվ ուղղակի ներգրավված էր իր «Բայրաքթարներով», և ինչպես դուք էիք պատերազմի ընթացքում ասում՝ ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու նպատակով է Թուրքիան վերադարձել տարածաշրջան։ Հիմա այս ցեղասպանությունն իրականացնող երկրի ղեկավարության հետ այդքան ջերմ (խոսքը չի վերաբերում դիվանագիտական կամ պրոտոկոլային քաղաքակրթությանը վերաբերորող դրսևորումներին), այլ կոնկրետ շատ հստակ ջերմ վերաբերմունքը որոշակի ներվ է պարունակում մեր հասարակությունում և կարելի էր այլ կերպ դրսևորվել նաև բանակցությունների ընթացքում»»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերություններկ մշտական հանձնաժողովի նիստին, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, այս դիտարկումն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ երկու հարց հղելով նախարարին՝ մեկը Արցախի կարգավիճակի հետ կապված, մյուսը` սահմանազատման և սահմանագծման։

Ընդդիմադիր գործիչը հորդորեց, որպեսզի Արարատ Միրզոյանը սկզբունքային լինի և նշի, որ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում ուղղակի լինել չի կարող։ Աննա Գրիգորյանը ԱԳ նախարարից հարցրեց՝ արդյո՞ք քննարկվում է դեօկուպացիայի հարցը։ Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե Հայաստանն ինչ առաջարկ է արել Ադրբեջանին, որը մերժվել է։

«Տիկին Գրիգորյան, Ձեզ խորհուրդ կտայի հետայսու անձամբ ինձ հետ շփումներում ձեզ իրավունք չվերապահել՝ հիշեցնել բաներ, անել գնահատականներ, որովհետև ձեզնից ոչ պակաս մենք ենք հետևում իրադարձություններին և ոչ պակաս հիշեցումներ կարող ենք անել»,- պատասխանելով Աննա Գրիգորյանին՝ ասաց Արարատ Միրզոյանը:

Արտգործնախարարը հորդորեց սերտել պատմության որոշ դասեր, հետո նոր դիտողություններ անել, և հիշեցրեց ՀՅԴ և առաջին Հանրապետության հիմնադիր գործիչների դիրքորոշումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

Գրիգորյանն էլ հակադարձեց՝ ընդգծելով, որ ինքը պատագամավոր է՝ ինչպես հարիր է գտնում այնպես էլ հարցնում Է, ու հավելեց, որ արտգործնախարարից ինքը չլսեց իր հարցերի պատասխանները։

«Այնպես չէ, որ մենք չգիտենք մեր ասելիքը: Ասում ենք այն, ինչ հարմար ենք գտնում՝ հաշվի առնելով առկա միջազգային իրավիճակը, հնարավորն ու անհնարինը: Շատ կուզենայի, որ մի այնպիսի հարթակ լիներ, որտեղ հարցեր քննարկեինք, բայց այն միայն ներհայաստանյան ուշադրության արժանանար, բայց չկա, և 21-րդ դարում չի էլ կարող լինել: Դուք կարող եք քննադատել, բայց ես կարող եմ ասել միայն այն բառերը, որոնք այլ զարգացումների չեն հանգեցնի»,- նշեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: