Պուտինի բառապաշարը Հիտլերինին շատ նման է․ դժոխքի ճանապարհը կառուցվում է «բարի նպատակներով»․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.08.2026 | 15:19
«Մարտին սթար»-ի վանիլային պաղպաղակի արտադրության կասեցումը վերացվել է
21.08.2026 | 15:10
Փաստահավաք խումբ՝ 2024 հունիսյան ցույցերի հետ կապված // 6 ամսում՝ 146 մահ պատահարներից․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 15:03
Ավետիք Չալաբյանի կալանքը չերկարաձգվեց․ նա անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից
21.08.2026 | 15:00
Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
21.08.2026 | 14:54
Կառավարության ծրագիրը ԱԺ-ում կքննարկվի օգոստոսի 24-ին
21.08.2026 | 14:52
«Ռոման» պատմության մեջ է մտել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.08.2026 | 14:44
«Եկեք ֆիքսենք, որ դուք նոր Հանրապետական կուսակցությունն եք»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 14:35
Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
21.08.2026 | 14:24
Պարո՛ն Ղազարյան, ճիշտ դիրք ունեք․ երբ ես խոսում եմ, Ձեր գլուխը պիտի կախ լինի․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 14:12
Ջամալ Մուսիալան բաց կթողնի Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը
21.08.2026 | 14:03
Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
21.08.2026 | 13:58
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն Ստեփանավանում թեկնածու է առաջադրել Արայիկ Ներսիսյանին
21.08.2026 | 13:51
Ազատ ոճի ևս երեք հայ ըմբիշներ պարտվեցին Մ-20 ԱԱ-ում
21.08.2026 | 13:43
Պրոբացիայի ծառայության և Ջրվեժ համայնքի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ արձանագրություններ կազմելու մեջ
21.08.2026 | 13:31
Սևանա լճի տարածքում 3100 քմ հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է

-Պարո՛ն Բաբայան, 26 օր ուկրաինացիները մղձավանջի մեջ են հայտնվել, ինչ վիճակում որ մենք էինք 44 օր շարունակ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիվ պատերազմի օրերին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ գրեթե 1000-ի է հասել մահացած խաղաղ բնակիչների թիվը, որոնց թվում տասնյակ անչափահասներ են։ Սրանք էլ վերջնական տվյալներ չեն։ Ինչո՞ւ են կրակում թնդանոթները, այս անգամ՝ ռուսական, երբ կարելի է նաև խոսել մինչև պատերազմը։

-Թնդանոթները կրակում են այն ժամանակ, երբ թույլ ես, երբ խոսքով չես կարող հարցերը լուծել։ Տոլստոյը շատ լավ արտահայտություն ունի, ասում էր՝ «Բոլոր պատերազմները հրահրում են բռնապետությունները։ Պատերազմը բռնապետության արդյունք է։ Պետք է պայքարել ոչ թե պատերազմի դեմ, այլ բռնապետության»։ Իրականում՝ դա այդպես է։ Հաճախ ուժը նաև համարվում է Զինված ուժերը՝ բռնի ուժը։ Իրականում ուժ և հաղթող հասկացողություններն ուրիշ դաշտում են գտնվում։

-Եկեք պարզաբանենք՝ որտե՞ղ է արտահայտվում ուժն ու հաղթողի կերպարը, եթե ո՛չ ուժի սպառնալիքի տիրույթում։

-Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլորովին ջախջախված Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան տնտեսական վերելք ապրեցին։ Ո՞վ և ինչպե՞ս է տեսնում իր հաղթանակը։ Բոլոր երկրները գտնվում են մրցակցության դաշտում, և ով ինչով է մտնում այդ դաշտ։ Եթե տնտեսությունը թույլ է, իսկ ամբիցիաները շատ են, եթե դու չես կարողանում քո ժողովրդի համար ապահովել բարեկեցիկ կյանք, եթե չես կարողանում ապահովել մարդու իրավունքները, սկսում ես առաջնորդվել սուտ հայրենասիրական գաղափարներով, որպեսզի ուշադրությունը շեղես։

-Եվ հետևաբար՝ ստեղծվում է արտաքին թշնամու կերպար, եթե նույնիսկ՝ չկա իրականում այդ թշնամին։

-Արտաքին թշնամի փնտրելը հին, իրեն արդարացրած մեթոդ է բոլոր պարագաներում։ Նույնիսկ կենցաղային մակարդակում մենք սեփական անհաջողությունները, տկարությունները բացատրում ենք արտաքին ազդեցությամբ՝ «Չուզեցին, փչացրեցին, խանգարեցին, թե չէ մեծ բաների կհասնեինք»։ Նոր բան աշխարհը չի բացահայտել։ Ափսոսանքով պետք է ասեմ՝ մարդկությունը գնալով մտածում է, որ այս աշխարհը շատ փոքր է և «մենք այստեղ ապրում ենք, կարծես ինքնասպան լինենք»։ Այսքան պրոբլեմներ կան՝ հիվանդություններ, սով, էկոլոգիա՝ շատ խայտառակ վիճակում է, և երբ մտածում ես՝ այդ բոլոր ուժերն ու ֆինանսները կարելի է ուղղել այլ հարցերը լուծելու նպատակով, որպեսզի մենք չդառնանք վերջին սերունդն այս երկրագնդի վրա։ Իսկ ինչի՞ վրա ենք մենք ծախսում այդ ռեսուրսը՝ «Այս հողը իմն է, այս հողը քոնն է»։ Կա մի անեկդոտ, երբ մեկը գոռում է՝ «Այս հողը իմն է, մյուսն էլ ասում է՝ ո՛չ դա իմն է։ Հողը կամաց ձայնով պատասխանում է՝ մի՛ վիճեք, բոլորդ էլ իմն եք»։

-Պատերազմի սկզբից ի վեր Պուտինին համեմատում են Հիտլերի հետ։ Կա՞ն այդպիսի հիմքեր։

-Ինձ համար բոլոր նրանք, ովքեր սկսում են պատերազմ, հանցագործներ են, և կապ չունի՝ դա քո թշնամին է, թե քո հավերժական բարեկամը։ Պատերազմ սկսողը հանցագործ է՝ աքսիոմա է ինձ համար, որովհետև պատերազմի ժամանակ միշտ զոհվում են անմեղ մարդիկ, երեխաներ, կանայք, ծերեր, քանդվում է երկիրը։ Մի խոսքով՝ սա հանցագործություն է։ Ինչ վերաբերում է Հիտլերի հետ համեմատությանը, բառապաշարը շատ նման է, տրամաբանությունն էլ է շատ նման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան