Արցախահայության իրավունքների և ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար սկզբունքային է․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց, թե ԱԳ նախարարը կարո՞ղ է հստակ հայտարարել է, որ ՀՀ-ն բանակցությունների մեջ մտել է՝ բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու ՀՀ-ի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող:

Միրզոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և՛ որպես կուսակցություն, և՛ որպես կառավարություն, այդ հարցերի վերաբերյալ հանդես է եկել իր պատկերացումներով, և այդ պատկերացումները խարսխված են տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա: Ըստ ԱԳ նախարարի՝ իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրաձայնած թեզերն, ըստ ամենայնի, ՀՀ քաղաքացիների կողմից գտել են բավարար աջակցություն, որպեսզի ձևավորվի կառավարությունը՝ ՔՊ կուսակցության կազմից կամ վարչապետի առաջադրմամբ և հետագայում կառավարությունն իրագործի այդ ծրագրերը:

«Մեր կառավարության ուղենիշն է կառուցել խաղաղություն տարածաշրջանում: Անշուշտ դրա կարևորագույն մաս է դրա շուրջ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը,  Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը: Մեզ համար սկզբունքային և առանցքային է արցախահայության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ընդգծեց արտգործնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: