Պեսկովը հայտարարել է, որ վաղ է խոսել Պուտինի և Զելենսկիի հանդիպման մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վաղ է խոսել ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման մասին, քանի որ «նրանք ֆիքսելու ոչինչ չունեն, պայմանավորվածություններ չկան», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Որպեսզի խոսք գնա երկու նախագահերի հանդիպման մասին, ապա սկզբում պետք է անել տնային աշխատանքը, այսինքն՝ բանակցություններ անցկացնել և համաձայնեցնել դրանց արդյունքները»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ բանակցություններում առաջընթաց չկա։

«Հիմա դեռ որևէ էական առաջընթաց չկա։ Դեռ վաղ է խոսել երկու նախագահների հանդիպման մասին, նրանք ոչինչ չունեն ֆիքսելու։ Չկան պայմանավորվածություններ, որոնք նրանք կարող են ֆիքսել»,- ասել է Պեսկովը։

Բացի այդ, Կրեմլի խոսնակն ասել է, որ կրակի դադարեցում բանակցությունների ընթացքում չի լինի։

Խոսելով հումանիտար միջանցքների մասին՝ Պեսկովը կրկին Կիևին է մեղադրել։

«Հումանիտար միջանցքները կազմակերպվում են, սակայն մարդկանց չեն թողնում դրանցով դուրս գալ»,- ասել է Պեսկովը։

Կիևն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ մարդիկ չեն կարողանում դուրս գալ «կանաչ միջանցքներով»՝ չդադարող գնդակոծությունների պատճառով։

Էմմա Չոբանյան