HRW-ը զգուշացնում է՝ ուկրաինական պատերազմը խորացնում է պարենային ճգնաժամը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է վատթարացնել Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում պարենային ճգնաժամը։ Այս մասին հայտարարություն է տարածել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է CNN-ը։

«Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը գյուղմթերքի առաջատար արտահանողներն են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներ, իսկ պատերազմի հետ կապված մատակարարման խափանումներն արդեն իսկ սաստկացնում են պարենային ապրանքների գների առանց այդ էլ աճը և աղքատության խորացումը», – ասվում է հայտարարության մեջ:

HRW-ի Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Լամա Ֆաքիհն ասել է, որ գլոբալ սննդի շղթաները պահանջում են գլոբալ համերաշխություն ճգնաժամերի ժամանակ։

«Առանց սննդամթերքի մատակարարման և մատչելիության խնդրին ուղղված համաձայնեցված գործողությունների՝ Ուկրաինայի հակամարտությունը վտանգում է խորացնել պարենային համաշխարհային ճգնաժամը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում»,- ասել է նա։

Ուկրաինայի կառավարությունն արգելել է կարևոր գյուղմթերքի արտահանումը, այդ թվում՝ ցորենի, եգիպտացորենի, գարու, ինչպես նաև աղի և մսի։

HRW-ը նշում է, որ եթե նույնիսկ մատակարարման շղթան շուտով վերականգնվի, խնդիրները, հավանաբար, կշարունակվեն, քանի որ «ֆերմերները փախչում են ռազմական գործողություններից և հակամարտությունը ոչնչացնում է ենթակառուցվածքներն ու սարքավորումները»։ Ռազմական գործողությունները կարող են նվազեցնել գալիք բերքահավաքի ծավալները։

Նշենք, որ ըստ Gro Intelligence գյուղատնտեսական տվյալների վերլուծական կազմակերպության՝ Ռուսաստանը և Ուկրաինան միասին պատասխանատու են ցորենի գլոբալ արտահանման մոտ 30 տոկոսի համար։

Էմմա Չոբանյան