Ուկրաինան մերժել է Մարիուպոլը հանձնելու` ՌԴ-ի վերջնագիրը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները կտրականապես մերժել են հանձնվելու պահանջով վերջնագիրը, որը ռուս զինվորականները ներկայացրել են Մարիուպոլի պաշտպաններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ոչ մի խոսք չի կարող լինել հանձնվելու, զենքը վայր դնելու մասին»,- այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նրա խոսքով՝ այս պատասխանն արդեն փոխանցվել է ռուսական կողմին։

Նախօրեին Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորականներին՝ պահանջելով վայր դնել զենքը և երկուշաբթի հեռանալ քաղաքից։ ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-12:00-ն ուկրաինացի զինվորականներին կթույլատրվի լքել քաղաքը «Ուկրաինայի հետ համաձայնեցված ճանապարհով», սրա հետ մեկտեղ, Միզինցևն ասել է, որ «ուկրաինացի զինվորականները պետք է անզեն լինեն», միայն դրանից հետո, ռուսական ռազմական ղեկավարության պնդմամբ, կսկսվի «քաղաքացիական բնակչության տարհանումը»։

Ռուսաստանը պնդել է Ուկրաինայի իշխանությունների «պաշտոնական գրավոր պատասխանի» հարցում՝ ժամանակ տալով մինչև Մոսկվայի ժամանակով 5:00-ն։ Դրա համար ՌԴ զինվորականներն ուկրաինական կողմին են փոխանցել ութ էջանոց նամակ։

«8 էջ նամակների վրա ժամանակ վատնելու փոխարեն՝ պարզապես բացեք միջանցքը»,- նշել է Վերեշչուկը ՌԴ-ին տված իր պատասխանում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույն նամակն է ուղարկել ՄԱԿ-ին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, սակայն, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն հասկանում են, որ «դա Ռուսաստանի կողմից մանիպուլյացիա է, և մարդկանց պատանդառություն»։

Հավելենք՝ ավելի վաղ ուկրաինական կողմը նշել էր, որ ռուս զինվորականները բազմիցս տապալել են Մարիուպոլում խաղաղ բնակիչներին տարհանելու փորձերը։ Բացի այդ, Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ ռուս զինվորականները քաղաքի բնակիչներին, իրենց կամքին հակառակ, տանում են Ռուսաստանի Դաշնություն։

Տաթև Ֆռանգյան