Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Նուսա Դուա, Բալիում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վեհաժողովին ներկա 110 երկրի խորհրդարանների պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ պատգամավորների և գլխավոր քարտուղարների համար․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Օրակարգային հարցերի շրջանակում նախատեսվում է նաև Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում ընդունվելիք՝ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային թրաֆիքինգի և միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը վերաբերող բանաձևի նախագծի շուրջ մտքերի փոխանակում, կարծիքների հավաքագրում:

Խորհրդարանականները հատուկ նիստով անդրադառնալու են կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը վերաբերող թեմային, ինչպես նաև ներկայացվելու են տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին առնչվող զեկույցներ:

Վեհաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին նվիրված աշխատաժողով: